Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Հաստատել Եղեգիս համայնքի 02 փետրվարի 2024 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշման մեջ կատարվող հետևյալ վերաբաշխումը․
1)Պակասեցնել
ա)գործառնական դասակարգման բաժին 04, խումբ 02, դաս 04,- ոռոգման ցանցի կառուցում ոլորտի 5134-նախագծահետազոտական ծախսեր հոդվածից 320,0 հազար դրամ ( երեք հարյուր քսան հազար)․
բ)Գործառնական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01, - ջրամատակարարում ոլորտի 5112 - շենքերի և շինությունների շինարարություն հոդվածից 4․000,0 հազար դրամ (չորս միլիոն) ․
2) Համապատասխանաբար ավելացնել՝
ա)Գործառնական դասակարգման 04․02․04․ ոռոգման ցանցի կառուցման ոլորտի 5112- շենքերի և շինությունների շինարարություն հոդվածին 320․0 հազար (երեք հարյուր քսան հազար) դրամ։
բ) Գործառնական դասակարգման 06․04․01- փողոցային լուսավորության ոլորտի 5112- շենքերի և շինությունների շինարարություն հոդվածին 4000,0 հազար (չորս միլիոն) դրամ։ |