Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Եղեգիս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով տնտեսական զարգացման ծրագրային հայտեր հաստատելու մասին» թիվ 14Ա որոշման բովանդակությունը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ՝
«Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքի կողմից զարգացման ծրագրերին մասնակցելու վերաբերյալ ստորև ներկայացվող հայտերը՝
1)Ոռոգման խողովակաշարի կառուցում՝ Եղեգիս համայնքի Հորբատեղ, Հերմոն, Հորս, Սալլի, Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս գյուղերում (տնտեսական զարգացման ծրագիր),
2)խմելու ջրի խողովակաշարի կառուցում և վերանորոգում՝ Եղեգիս համայնքի Վարդահովիտ, Քարագլուխ և Հորս գյուղերում (տնտեսական զարգացման ծրագիր),
3)Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում համայնքապետարանի շենքի կառուցում,
4)աղբատար մեքենայի և աղբամանների ձեռքբերում,
5)ավտոաշտարակի ձեռքբերում։»։ |