Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 111 Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետով, 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

 ավագանին որոշում է՝

1.Հաստատել 20-ը սեպտեմբերի 2023թ. ավագանու թիվ 9 արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝

2.25-ը հունվարի 2023 թվականի «Եղեգիս համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
3.Եղեգիս համայնքի 2023 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին,
4․Եղեգիս համայնքի ավագանու 08/12/2022 թվականի թիվ 134Ա և 16/07/2023թ․ թիվ 100Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին,
5․Եղեգիս համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը հաստատելու մասին,
6․
Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1,4հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին, 
7․Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1,17305հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին։
8․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  N 25072023-10-0005, N 25072023-10-0010, N 25072023-10-0012 համարների վկայականներով անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի» Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ՊՈԱԿ-ին անհատույց, անժամկետ (մշտական) օգտագործման  տրամադրելու մասին,
9․
Քաղաքացի Ռուդիկ Ռոբերտի Հակոբյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
10․Քաղաքացի Աղասի Ղուկասի Խանոյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
11․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,4194հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
12․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,103հա մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
13․
Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
14․Քաղաքացի Սուսաննա Թորգոմի Բեգլարյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
15․
Եղեգիս համայնքի մի խումբ բնակիչների ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին,
16․Եղեգիս համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
17․Եղեգիս  համայնքի  Վարդահովիտ  գյուղում  հանքարդյունահանման նպատակով «Մենդիա  ռեսուրսիս» ՍՊԸ-ի  կողմից  իրականացված ապօրինի աշխատանքների դադարեցման  և պատճառված վնասների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության  Բնապահպանության  և ընդերքի  տեսչության մարմնին, Հայաստանի Հանրապետության  Շրջակա  միջավայրի  նախարարությանը,  Հայաստանի Հանրապետության տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությանը  գրությամբ՝  կից հիմնավորումով դիմելու մասին,
18Եղեգիս համայնքի համար արտաբյուջետային հաշիվ բացելու համաձայնություն տալու մասին։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner