Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1.Հաստատել 20-ը դեկտեմբերի 2023թ. թիվ 12 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին,
3.Եղեգիս համայնքի 2024թ. տարեկան բյուջեի նախագծի քննարկման մասին,
4.Ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին,
5․Եղեգիս համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին,
6․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին։
7․25-ը հունվարի 2023 թվականի «Եղեգիս համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
8․Քաղաքացի Աղասի Ղուկասի Խանոյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
9․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ |