Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 84Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ) ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱՅՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, 13-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներով

 ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.    Համաձայնություն տալ Եղեգիս համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու հայտերի ներկայացման հրավերին։

2. Համաձայնություն տալ համայնքի ընտրության դեպքում համայնքի տվյալ տարվա բյուջեից յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար հատկացնել 20% համաֆինանսավորում՝ համաձայն հայտերի ներկայացման հրավերի Բաժին 1-ի։

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner