Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասերը /կադաստրային ծածկագիր՝ 10-029-0116-0032, մակերեսը՝ 0,56208հա և կադաստրային ծածկագիր՝ 10-029-0120-0014, մակերեսը՝ 0,26784հա/ աճուրդով օտարելու մասին:
2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 150%-ի չափով: 3. Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: |