|
31.12.25
ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
|
Հարգելի համայնքի բնակիչՍույնով հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ անհրաժեշտ է վճարել Ձեր հարկային պարտավորությունները:Հիշեցնում ենք, որ ժամանակին չվճարելու դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:Դուք կարող ...
Մանրամասն |
|
|
18.12.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ բնակիչներ,Սիրով հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվելու Ամանորին ընդառաջ մեր համայնքի բնակավայրերում տեղի ունեցող տոնական միջոցառումներին։ Միջոցառումների շրջանակում նախատեսվում են ամանորյա լույսերի վառման հանդիսավոր արարողություններ, տոնական ծրագրեր և այլ հետաքրքիր նախաձեռնություններ՝ ստորև ներկայացված ժամանակացույցին համապատասխան։ Ամանորյա միջոցառումների ժամանակացույցԳողթանիկ Գողթանիկի հիմնական դպրոցի դահլիճ Դեկտեմբերի 18 Ժամը 12։00Հերմոն Հերմոնի հիմնական դպրոցի դահլիճ Դեկտեմբերի 19 Ժամը 12։00Եղեգիս Վարչական շենքի հարակից տարածք Դեկտեմբերի 19 Ժամը 12։00Վարդահովիտ Վարչական շենքի հարակից տարածք Դեկտեմբերի 22 Ժամը 18։00Շատին Շատինի միջնակարգ դպրոցի հարակից տարածք Դեկտեմբերի 23 Ժամը 17։30Արտաբույնք ...
Մանրամասն |
|
|
12.12.25
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը։ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
|
|
|
10.12.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
|
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ վարչական շրջանների ներկայացուցիչների և աշխատակազմի ոլորտային աշխատակիցների մասնակցությամբ։ Խորհրդակցության հիմնական թեման վերաբերում էր հարկերի հավաքագրման ընթացքին, առկա խնդիրներին և դրանց շուրջ տարվող բանակցային գործընթացներին։ Քննարկվեցին հարկային վճարողների հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը, ներկայացվեցին վարչական շրջանների հաշվետվությունները, ինչպես նաև առաջարկներ՝ հավաքագրումը բարելավելու և գործընթացը արագացնելու ուղղությամբ։ Մասնակիցները ընդգծեցին համագործակցության, սեկտորային համակարգման և կանխարգելիչ բացատրական աշխատանքի կարևորությունը։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև ընթացիկ ծրագրերին ու առաջիկա նախաձեռնություններին։
|
|
|
10.12.25
Ջրագծի կառուցում և անասնախմոցի տեղադրում Աղնջաձորի «Դեմեր» հանդամասում
|
|
Աղնջաձորի «Դեմեր» հանդամասում կատարվել են աշխատանքներ՝ ուղղված գյուղատնտեսական տարածքների արդյունավետ շահագործմանն ու անասնաբուծությամբ զբաղվող բնակիչների պայմանների բարելավմանը։ Տարածքում կառուցվել է ջրագիծ և տեղադրվել է անասնախմոց, ինչը հնարավորություն կտա ապահովել կայուն ջրամատակարարում և խմելու ջրի հասանելիություն կենդանիների համար։ Աշխատանքները կատարվել են Եղեգիս համայնքային տնտեսություն ՀՈԱԿ-ի միջոցներով։
|
|
|
08.12.25
ՇՐՋԱՅՑԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը, աշխատակազմի համապատասխան ոլորտային աշխատակիցների հետ, կատարեց շրջայցեր համայնքի մի շարք բնակավայրեր՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված ոռոգման առուների և ջրագծերի աշխատանքների գնահատման նպատակով։ 2025 թ. իրականացված շրջայցերի ընթացքում գնահատվեցին և նախագծային չափանիշներին համապատասխան ընդունվեցին Գողթանիկ, Հորբատեղ, Հորս և Քարագլուխ բնակավայրերում կատարված աշխատանքները։
|
|
|
08.12.25
ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԳՈՂԹԱՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
|
Գողթանիկ բնակավայրում իրականացվել է ջրհավաք ավազանի և 612 մ երկարությամբ ոռոգման խողովակաշարի կառուցման աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավվել է տնամերձ հողամասերի և վարելահողերի ոռոգման համակարգը` նպաստելով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ Աշխատանքներն իրականացվում են համայնքի սուբվենցիոն ծրագրերի ի շրջանակում։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |