Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՎԱԳԱՆՈՒ 14/11/2022Թ․ «ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ120Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով

ավագանին որոշում է՝

1. Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի «Եղեգիս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի N 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 120Ն որոշման կից հավելվածում՝ 
ա)Կանոնակարգի    2-րդ գլուխը /Ավագանին և նրա լիազորությունները/ լրացնել նոր 42.3/ կետով՝ «42.3.համայնքի ղեկավարի  ներկայացմամբ հաստատում է  տեղական հակակոռուպցիոն  միջոցառումների ծրագիր։»:

   բ) Եղեգիս համայնքի ավագանու Կանոնակարգի    7-րդ գլուխը /Ավագանու նստաշրջանները և նիստերը/ լրացնել նոր 98.1 կետով՝ «98.1. օրակարգի հաստատումից  հետո ավագանու նիստում հարցերը քննարկվում են  հետևյալ հաջորդականությամբ՝
  1.Նիստ  վարողը ըստ օրակարգի  ներկայացնում  է քննարկվող հարցը և  դրա վերաբերյալ հիմնական ու հարակից զեկուցողներին.
  2.Հիմնական զեկուցողի ելույթը ՝ մինչև 10 րոպե. 
  3.Հարցեր հիմնական զեկուցողին՝ 
մինչև 2 րոպե.

  4.Հարակից զեկուցողի ելույթը՝ մինչև 5 րոպե.

  5.Հարցեր հարակից զեկուցողին՝ մինչև 2 րոպե.

  6.Մտքերի փոխանակություն՝ մինչև 3 րոպե.

  7.Նիստը վարողի եզրչափակիչ ելույթը՝ մինչև 4 րոպե.

  8.Քվեարկություն։»:

  2. Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner