Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 74-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 22-Ա և 23-Ա որոշումները և հոկտեմբերի 6-ի թիվ 2 արձանագրությունը
ավագանին որոշում է՝ 1.Ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման երդման հետևյալ տեքստը՝
«Ստանձնելով Եղեգիս համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.
Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |