Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 134Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08/09/2022Թ․ ԹԻՎ 103Ա, 24/03/2023 Թ․ ԹԻՎ 28Ա, 31/05/2023Թ․ ԹԻՎ 75Ա ԵՎ 20/09/2023Թ․ ԹԻՎ 117Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին, 3)-րդ կետերի պահանջներով

ավագանին որոշում է՝

1․Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 8-ի «Եղեգիս համայնքի  վարչական սահմաններում գտնվող քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 103Ա որոշման 5-րդ մասում «0,23081հա մակերեսով, 10-029-0574-0001 կադաստրային ծածկագրով» բառերը և թվերը փոխարինել «0,20081հա մակերեսով, 10-029-0574-0004 կադաստրային ծածկագրով» բառերով և թվերով։

2․Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 24-ի «Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող ավտոտնակները, ծածկը կառուցապատող Մխիթար Խաչիկի Վարդանյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին» թիվ 28Ա որոշման բովանդակության մեջ «63996,9 (վաթսուներեք հազար ինը հարյուր իննսունվեց ամբողջ ինը տասնորդական)  ՀՀ դրամ» թիվը և բառերը փոխարինել «78797 (յոթանասունութ հազար յոթ հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ» թվով և բառերով։

3․Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 31-ի «Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով տրամադրելու մասին» թիվ 75Ա որոշման բովանդակության 1-ին մասը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ՝

«1․Թույլատրել Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝ 

  1)արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0136-0006, մակերեսը 237,12999հա,

  2)այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0105-0020, մակերեսը 29,21801հա,

  3)արոտավայր, այլ հողատեսքեր, կադաստրային ծածկագիր 10-029-0105-0023, մակերեսը 272,91379հա, որից արոտավայր 262,9846հա, այլ հողատեսք 9,92919 հա,

  4)արոտավայր, այլ հողատեսքեր, կադաստրային ծածկագիր 10-029-0136-0001, մակերեսը 1017,1971հա,  որից արոտավայր 715,93021հա, այլ հողատեսք 301,26689 հա,

  5)խոտհարք հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0136-0005 , մակերեսը 20,77496հա։

Ընդամենը՝ 1577,23385հա։»։ 

4․Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 20-ի «Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1,17305 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին» թիվ 117Ա որոշման բովանդակությունում «10-021-0009-» թվերը փոփարինել «10-021-0106-0009» թվերով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner