Հաշվետվություններ
|
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N2 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՂԹՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայացման ամսաթիվ` 11 հուլիս 2025
Հաշվետու ժամանակահատված 10 մարտ 2025թ. - 30 հունիս 2025թ.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված հայտերին համաձայնություն ստանալուց հետո ՝ <<Մարզադաշտի բարեկարգում>> և <<Խաղահրապարակների կառուցում>> ծրագրերի համար հայտարարվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթ, որին սակայն մասնակից չի եղել։ Հայտարարվել է կրկնակի մրցույթ, որի արդյունքում ձեռք են բերվել նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը և այդ փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունները։
Բոլոր փաստաթղթերը սահմանված կարգով և սահմանված ժամկետներում ուղարկվել են լիազոր մարմին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հանձնարարական ստանալուն պես կսկսվի շինարարական աշխատանքների կատարման գնման մրցույթի ընթացակարգը։
Կից փաստաթղթեր
 |
(528.21 Կբ)
|