Այսօր: Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.26 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման ժամանակացույցի ս/թ սեպտեմբերի 11-ին Եղեգիս համայնքի Եղեգիս և Հերմոն բնակավայրերում, իսկ սեպտեմբերի 18-ին Հորբատեղ բնակավայրում և այդ բնակավայրերի դպրոցներում ժամը 10։00-ից մինչև 14։00-ն իրականացվելու է << Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում>> թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։  Գործարկվելու են բնակավայրերի շչակները։

01.09.26 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և կրթության ոլորտի նվիրյալներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։Սեպտեմբերի 1-ը նոր գիտելիքների, բացահայտումների, նպատակների ու երազանքների սկիզբն է։ Դպրոցը գիտելիք ձեռք բերելուց զատ արժեքներ ձևավորելու, ընկերներ ձեռք բերելու և սեփական ճանապարհը կառուցելու կարևորագույն միջավայր է։Սիրելի՛ աշակերտներ, թող ուսումնական յուրաքանչյուր օր ձեզ համար լինի նոր բացահայտումների ու ձեռքբերումների հնարավորություն։ Եղե՛ք հետաքրքրասեր, նպատակասլաց և վստահ ձեր ուժերի նկատմամբ։Հարգելի՛ ուսուցիչներ, ձեր նվիրումն ու մասնագիտական աշխատանքը մեծ նշանակություն ունեն մատաղ սերնդի կրթության և մեր երկրի ապագայի կերտման գործում։ ... Մանրամասն
01.09.26 ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի նախաձեռնությամբ և արդեն ավանդույթ դարձած նախաձեռնության շրջանակում, համայնքի բոլոր բնակավայրերի ուսումնական հաստատություններում իրականացվել են այցելություններ։Համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են բնակավայրերի նախակրթարաններ և դպրոցներ, որտեղ նախակրթարանների և առաջին դասարանների սաներին հանձնվել են նվերներ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկն առավել ուրախ ու հիշարժան դարձնելու նպատակով։Իսկ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ անձամբ այցելել է Շատինի միջնակարգ դպրոց, շնորհավորել աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով ... Մանրամասն
26.08.26 ԹՎԱՅԻՆ ԵՎ AI ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սիրով տեղեկացնում է, որ «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում Վայոց ձորի մարզում նախատեսվում է կազմակերպել «Թվային և AI գրագիտություն, Կիբեռանվտանգություն և Փափուկ հմտություններ» 6-շաբաթյա անվճար դասընթացը։Դասընթացի թիրախային խմբերից են Վայոց ձորի մարզի պետական և համայնքային ծառայողները, որոնց համար այն հնարավորություն է ընձեռում զարգացնելու ժամանակակից աշխատանքային միջավայրում անհրաժեշտ թվային, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունները։ Դասընթացը ներառում է ընդհանուր 34 ժամ ուսուցում՝ հետևյալ չորս հիմնական ուղղություններով․Թվային հմտություններ և արտադրողականություն ... Մանրամասն
26.08.26 ՔԱՐԱԳԼԽՈՒՄ ՆՇՎԵՑ ԳՅՈՒՂԻ ՏՈՆԸ՝ «ՔԱՐԱԳԼԽԻ ՕՐ» ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Օգոստոսի 22֊ին Քարագլուխ բնակավայրում նշվեց գյուղի տոնը՝ «Քարագլխի օր» ավանդական միջոցառումը, որն արդեն 7 տարի շարունակ համախմբում է համայնքի բնակիչներին, հյուրերին և տեղացիներին՝ մեկ հարկի տակ։Տոնական օրը սկսվեց Պանթեոնում` հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին նվիրված հարգանքի տուրքով։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը, վարչական ղեկավար Ժորա Գասպարյանը, Եղեգիս համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Հովհաննես Մաթևոսյանը, աշխատակազմի ներկայացուցիչները, զոհված հայորդիների ծնողներն ու ընտանիքի անդամները, ինչպես նաև բնակիչները ծաղիկներ ... Մանրամասն
21.08.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ Արտաբույնքի բնակիչներ, Եղեգիս համայնքի սիրելի՛ բնակիչներ և հյուրեր,

Սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ին Արտաբույնք բնակավայրում տեղի կունենա «Արտաբույնքի օր» տոնական միջոցառումը։

Այս օրը միասին կնշենք մեր բնակավայրի տոնը՝ վայելելով հայկական գյուղի ջերմ ու անկեղծ մթնոլորտը, ավանդույթները, մշակույթն ու համայնքային ոգին։ 🌿🏡
Տոնական օրը կուղեկցվի երաժշտությամբ, մշակութային ծրագրով, ուրախությամբ և, իհարկե, Արտաբույնքի ջերմ հյուրընկալությամբ։

📅 Սեպտեմբերի 20
📍 Արտաբույնք

Միջոցառման ամբողջական ծրագիրը կներկայացնենք առաջիկայում։

Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին տոնելու Արտաբույնքի օրը։

Արի՛ Արտաբույնք — զգա՛ գյուղի ջերմությունը։ 🌾

20.08.26 🚌 ԱՆՎՃԱՐ ՓՈԽԱԴՐՈՒՄ՝ «ՔԱՐԱԳԼԽԻ ՕՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Հարգելի՛ Եղեգիս համայնքի բնակիչներ,

 Քարագլխում կայանալիք «Քարագլխի օր» ավանդական տոնական միջոցառմանը մասնակցելու համար համայնքի կողմից կգործի անվճար փոխադրում։ 

Որպեսզի բոլորդ հասցնեք ժամանակին մասնակցել միջոցառման մեկնարկին, ավտոբուսը կշարժվի հետևյալ ժամանակացույցով՝

 🚌 Եղեգիս՝ 12։20 — գյուղամիջից

🚌 Արտաբույնք՝ 12։30

🚌 Շատին՝ 12։40

 📍 Խնդրում ենք լինել նշված վայրերում մի փոքր շուտ՝ երթուղուց չուշանալու համար։

 #Արի_Քարագլուխ

#ՔարագլխիՕր

#ԵղեգիսՀամայնք

Քարագլխի Մարզամշակութային Երիտասարդության Կենտրոն

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner