Այսօր: Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.07.26 11.07.2026-ԻՆ ՀԵՐՄՈՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայի ներգրավմամբ Հերմոն բնակավայրի վարչական տարածքում, Եղեգիս գետի վրա, իրականացվել են գետանցման վերանորոգման աշխատանքներ, ինչը հնարավորություն է տալիս անխոչընդոտ երթևեկել դեպի գետի մյուս կողմում գտնվող հանդամասերը։

Իրականացված աշխատանքները միտված են բնակիչների համար գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և հանդամասերի հասանելիության պայմանների բարելավմանը։

13.07.26 🥊 Հաջող ճանապարհ և հաղթական վերադարձ։

Քարագլխի մարզամշակութային կենտրոնի կարատեի և բռնցքամարտի սաները, մարզիչ Կարեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ, մեկնում են Վրաստան մասնակցելու` միջազգային մրցաշարի։

Մեր համայնքը միջազգային հարթակում կներկայացնեն՝

• Ալեն Մկրտչյանը

• Արմեն Մանուկյանը

• Էմին Սաֆարյանը

Սրտանց մաղթում ենք մեր մարզիկներին հաջող մրցելույթներ, ուժ, կամք, վստահություն, արդար հաղթանակներ և նոր նվաճումներ։ 

 

Վստահ ենք, որ դուք պատվով կներկայացնեք Եղեգիս համայնքն ու Հայաստանը։

 

Բարի ճանապարհ և հաղթական վերադարձ։ 🇦🇲🏆

13.07.26 📢 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

🍇 Արտաբույնք գյուղում գործող գինու գործարանը հրավիրում է աշխատանքի բանվորների։

💰 Աշխատավարձ՝ 180 000 դրամ։

📞 Մանրամասների և աշխատանքի ընդունվելու համար զանգահարել՝
093 553 230
099 999 039

✅ Եթե աշխատանք եք փնտրում կամ ճանաչում եք համապատասխան թեկնածուների, խնդրում ենք տարածել այս հայտարարությունը։ 

10.07.26 <<ՎԱՐՉԱՖԵՍՏ 2026>>
Մեկնարկել է «Վարչաֆեստ 2026»-ի հայտերի ընդունումը      ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը։      Մասնակցել կարող են 13-35 տարեկան անդամներից բաղկացած (առնվազն 3 հոգի) երաժշտական խմբերը։ Ելույթները պետք է իրականացվեն բացառապես կենդանի կատարմամբ (Live Performance), իսկ մասնակից խմբերը պետք է հանդես գան վոկալ-գործիքային կազմով։      Ընդունվում են բոլոր երաժշտական ժանրերի հայտերը, իսկ նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է տեսաձայնագրությունն ուղարկել varchafest@gov.am էլեկտրոնային հասցեին։📅 Հայտերի ընդունման ... Մանրամասն
07.07.26 Հանդիպում-քննարկում՝ հրդեհային իրավիճակների կանխարգելման թեմայով
Սույն թվականի հուլիսի 7֊ին Եղեգիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ռ. Զոհրաբյանը, բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Ա. Մուրադյանը, ինչպես նաև Եղեգիս համայնքի վարչական շրջանների ղեկավարները։Հանդիպման թեման հրդեհային իրավիճակների կանխարգելումն էր։ Քննարկվեցին հանրապետությունում վերջին օրերին գրանցված օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման ռիսկերը, դրանց կանխարգելման միջոցառումները և հրդեհային ... Մանրամասն
06.07.26 ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Եղեգիս համայնքի ղեկավար` Արթուր Ստեփանյանը,առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի մասնակցությամբ,Եղեգիսի համայնքապետարանի շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հորս, Սալլի, Քարագլուխ, Թառաթումբ և Աղնջաձոր բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բնակավայրերում առկա խնդիրները, ներկայացվել են դրանց լուծման տարբերակները և տրվել համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և ընթացիկ ծրագրերի պատշաճ իրականացման նպատակով։● Թառաթումբ250 մետր ջրագծի հանգույցի կառուցում՝ մրցութային կարգով:● Աղնջաձոր250 մետր խմելու ջրագիծ՝ մրցութային ընթացակարգով700–1000 մետր ոռոգման ջրի 4-դույմանոց կապրոնե խողովակաշար:● ... Մանրամասն
03.07.26 ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ <<ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ>> ԿՈՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ, ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայով, կատարվում են Արտաբույնք բնակավայրից դեպի «Սուրբ աղբյուր» կոչվող տարածք տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքներ։

Աշխատանքները շարունակական են լինելու։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner