|
31.07.26
04․08․2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում, տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ՝ չորրորդ նիստը․ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ
|
|
|
31.07.26
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՑ ԽՈՂՈՎԱԿ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ, ՀՈԱԿ-ի աշխատակիցների և Սալի վարչական ղեկավարի մասնակցությամբ իրականացվել են աշխատանքներ՝ Եղեգիս համայնքի ավագանու որոշման համաձայն տասնամյակներով անգործության մատնված, ոռոգման նպատակով կառուցված ջրագծի 150 մետր հատվածի ապամոնտաժման ուղղությամբ։ Ապամոնտաժված խողովակի նշված հատվածը կօգտագործվի համայնքի կարիքների ապահովման նպատակով։
|
|
|
30.07.26
«Եղեգիս համայնքում քննարկվել են կաթի սուբսիդավորման ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը»
|
|
Եղեգիս համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյան֊ը։Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները և պատասխանատու անասնաբույժները։Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց կաթի սուբսիդավորման ծրագրի ընթացքին, ինչպես նաև բնակիչների ծրագրին արդյունավետ մասնակցությանն առնչվող հարցերին։ Որոշվեց սեղմ ժամկետում կազմակերպել բնակչության իրազեկումը և հորդորել ներկայացնել ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ պետական աջակցության հնարավորություններից լիարժեք օգտվելու նպատակով։Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ նոր խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու դեպքում անհրաժեշտ է դիմել Եղեգիսի ...
Մանրամասն |
|
|
28.07.26
«Yeghegis Fest» ․մեղրի փառատոնը՝ համայնքի զարգացման և տեղական արտադրանքի խթանման հարթակ
|
|
Հուլիսի 25-ին Հորս բնակավայրում կայացավ «Yeghegis Fest» մեղրի փառատոնը։Փառատոնի պաշտոնական բացման ընթացքում Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը ողջունեց հյուրերին, միջոցառման կազմակերպիչներին և գործընկերներին՝ շնորհավորելով բոլորին Եղեգիս համայնքի մշակութային և տնտեսական կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս նախաձեռնության կապակցությամբ։Իր ելույթում համայնքի ղեկավարը նշեց, որ մեղվապահությունն ու մեղրի մշակույթը մեր ժողովրդի պատմական հիշողության և կենցաղի անբաժանելի մասն են։ Նա հիշատակեց, որ դեռևս մեր պատմահայր Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ մեղվաբուծության և մեղրագործության ակունքները կապում է Արամ Նահապետի անվան հետ՝ վկայելով Արարատյան ...
Մանրամասն |
|
|
28.07.26
30․07․2026 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի հուլիսի 30-ին, ժամը 15։00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում, տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ՝ չորրորդ նիստը․ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ
|
|
|
27.07.26
📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ Վայոց ձորի մարզի տարածքում գործող մթերային, կենցաղային ապրանքների, շինանյութի խանութների և դեղատների ներկայացուցիչներ,Եղեգիսի համայնքապետարանը հրավիրում է համագործակցության՝ պայմանագրային հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հրապարակային օֆերտայի հիման վրա։Համագործակցությունն իրականացվելու է Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 28-ի «Եղեգիս համայնքի 2025-2026 թվականների համայնքային սոցիալական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 108-Լ որոշմամբ հաստատված կարգի համաձայն։Համագործակցությամբ հետաքրքրված տնտեսավարող սուբյեկտներին խնդրում ենք մինչև 2026 թվականի օգոստոսի 6-ը դիմել Եղեգիսի համայնքապետարան՝ համապատասխան պայմանագիր կնքելու ...
Մանրամասն |
|
|
24.07.26
ՀԵՐՄՈՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի նախաձեռնությամբ և համայնքապատկան «Եղեգիսի տնտեսություն» ՀՈԱԿ-ի տեխնիկայի ներգրավմամբ իրականացվել են Հերմոն բնակավայրի 8-րդ փողոցի ճանապարհի հարթեցման և անցանելիության բարելավման աշխատանքներ։ Համայնքի բնակավայրերի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը համայնքի ղեկավարի առաջնահերթություններից է։ Այս աշխատանքներն ուղղված են բնակիչների և երթևեկության մասնակիցների համար առավել անվտանգ, հարմարավետ և բարեկարգ միջավայրի ապահովմանը և կրելու են շարունակական բնույթ։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |