01.12.25
ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի համայնքի բնակիչՍույնով հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ անհրաժեշտ է վճարել Ձեր հարկային պարտավորությունները:Հիշեցնում ենք, որ ժամանակին չվճարելու դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:Դուք կարող ...
Մանրամասն |
|
24.10.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-24-ը համայնքի բնակավայրերում տեղի կունենան հանրային լսումներ՝ բնակիչնների կողմից բարձրացված հարցերը արձանագրելու և դրանք 2026թ․ տարեկան աշխատանքային պլանում և 2027թ․ սուբվենցիոն ծրագրերում ներառելու նպատակով։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը, քանի որ ձեր յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է համայնքի զարգացման և բարեկարգման գործում։Հանրային լսումները կիրականացվեն հետևյալ գրաֆիկով՝Աղնջաձոր բնակավայր՝ հոկտեմբերի 20-ին ժամը 11։00 վարչական շենքում,Թառաթումբ բնակավայր ՝ հոկտեմբերի 20-ին ժամը 14։00 վարչական շենքում,Քարագլուխ բնակավայր՝ հոկտեմբերի 21-ին ժամը 11։00 վարչական շենքում,Սալլի բնակավայր՝ հոկտեմբերի ...
Մանրամասն |
|
18.10.25
ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ՄԱՍՆԱԿՑԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
|
Փառատոնի ընթացքում պարոն` Գաբրիելյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Թառաթումբ գյուղի մի շարք բնակիչների և անհատների գյուղի հասարակական կյանքում իրենց ակտիվ մասնակցության, ավանդույթների պահպանման և համայնքի զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Առանձնահատուկ շնորհակալություն հայտնվեց նաև հերոսածին ծնողներին, ովքեր իրենց տոկունությամբ ու հայրենասիրությամբ օրինակ են բոլորիս համար։
|
|
16.10.25
Արտաբույնքում բարելավվում է ջրամատակարարման համակարգը
|
Արտաբույնք բնակավայրում իրականացվել են խմելու ջրի ջրագծի տեղադրման աշխատանքներ՝ համայնքի բնակիչներին անխափան ջրամատակարարում ապահովելու նպատակով։
|
|
14.10.25
ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԹԱՌԱԹՈՒՄԲՈՒՄ
|
Հոկտեմբերի 12-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղում նշվեց «Կորկոտ ապուրի փառատոնը» և միաժամանակ՝ գյուղի 195 ամյակը։Միջոցառումն անցկացվեց տոնական և ջերմ մթնոլորտում՝ համատեղելով ավանդույթը, երաժշտությունն ու համեղ կորկոտի բույրը։Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ այս միջոցառմամբ սկիզբ է դրվում մշակութային նոր նախաձեռնության՝փառատոնների շարքի, որը շարունակական բնույթ է կրելու Եղեգիս համայնքի մյուս բնակավայրերում։Պարոն Գաբրիելյանը հավելեց նաև, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս պահպանել և սերնդեսերունդ փոխանցել մեր ազգային ավանդույթներն ու մշակույթը։Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Խաչի օծում, որը կատարվեց Գերաշնորհ Տեր Աբրահամ ...
Մանրամասն |
|
09.10.25
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի` հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 11֊ին, Շատինի միջնակարգ դպրոցում, ժամը` 15։00֊ին տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ հինգերորդ նիստը։ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ այստեղ։
|
|
06.10.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2025թ․ մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված և ձեր կողմից առաջարկված ու քվեարկության արդյունքում հաղթած ծրագրերն արդեն իրականացման փուլում են։ Քվեարկության արդյունքում հաղթել է 2 ծրագիր՝ մարզադաշտի բարեկարգում և խաղահրապարակների կառուցում, որոնց նպատակն է ապահովել մանկահասակ երեխաների ակտիվ առօրյան և ակտիվացնել երիտասարդների սպորտային կյանքը։ Սիրով տեղեկացնում ենք, որ շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |