Այսօր: Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.09.26 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է «ՄԱՐՏՈՒՆԻ 2026»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյան֊ը շնորհավորում է Քարագլխի մարզամշակութային կենտրոնի կարատեի և բռնցքամարտի մարզիչ Կարեն Մարտիրոսյանին, Քարագլուխ բնակավայրի պատանի մարզիկներ Էմիլ Սաֆարյանին, Ալեն Մկրտչյանին և Արթուր Մկրտչյանին, ինչպես նաև Թառաթումբ բնակավայրի մարզիկ Հովհաննես Հովհաննիսյանին՝ «Մարտունի 2026» միջազգային բռնցքամարտի մրցաշարին ակտիվ մասնակցության և Եղեգիս համայնքը արժանապատվորեն ներկայացնելու կապակցությամբ։🇦🇲 Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված մրցաշարին մասնակցել են մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Վրաստանից, Իրանից և Աջարիայի ինքնավար հանրապետությունից։Միջազգային նման մրցաշարերին մեր պատանի մարզիկների մասնակցությունը կարևոր ... Մանրամասն
25.09.26 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐՏԱԲՈՒՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը շնորհավորում է «Tornado Fight Promotions» ֆեդերացիայի Վայոց ձորի պատասխանատու` Վիգեն Իսախանյանին և Արտաբույնք բնակավայրի հինգ մարզիկներին՝ Երևանում կայացած TFC International Championship Amateur and Professional միջազգային առաջնությունում գրանցած բարձր արդյունքների և առաջին հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ։🥇 Մրցաշարում հաջողությամբ հանդես եկած մարզիկներն են՝• Ագնեսա Հովհաննիսյան• Լևոն Եղյան• Վահե Մանուկյան• Ալիկ Կարապետյան• Սերոժ ՄարտիրոսյանԱյս հաջողությունը մարզիկների հետևողական աշխատանքի, կարգապահության և բարձր պատրաստվածության, ինչպես նաև մարզիչ Վիգեն Իսախանյանի նվիրված ու հետևողական աշխատանքի արդյունքն է։🇦🇲🥇 ... Մանրամասն
21.09.26 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Եղեգիս համայնքի սիրելի' բնակիչներ, սիրելի' հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության կարևորագույն էջերից է։ Այդ օրը հայ ժողովուրդը միասնական կամքով վերահաստատեց ազատ ու անկախ ապրելու և սեփական պետության ապագան կերտելու իր վճռականությունը։ Անկախությունը մեր մեծագույն արժեքներից է, որը միաժամանակ նաև մեծ պատասխանատվություն է։ Այն պահպանվում և ամրապնդվում է ամենօրյա աշխատանքով, նվիրումով, փոխադարձ հարգանքով և հայրենիքի զարգացմանը միտված հետևողական գործով։ Յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր համայնք և յուրաքանչյուր քաղաքացի իր կարևոր ներդրումն ունի մեր պետության ամրապնդման գործում։Այսօր առավել ... Մանրամասն
20.09.26 ԱՐՏԱԲՈՒՅՆՔԻ ՕՐԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Այսօր Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում՝ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի գլխավորությամբ, մեծ շուքով նշվեց «Արտաբույնքի օր» ավանդական տոնական միջոցառումը։Օրն անցավ ջերմ, գեղեցիկ և տոնական մթնոլորտում՝ հագեցած մշակութային հարուստ ծրագրով։Եղեգիս համայնքի ղեկավար` Արթուր Ստեփանյան ֊ը շնորհավորեց Արտաբույնքի բնակիչներին, համայնքի հյուրերին և ներկաներին՝ բնակավայրի տոնի առիթով՝ մաղթելով, որ նման գեղեցիկ ու համախմբող տոները լինեն շարունակական և տարեցտարի նոր շունչ ու բովանդակություն ստանան։Իր խոսքում համայնքի ղեկավարը անդրադարձավ նաև Արտաբույնքի ծագմանը, հարուստ պատմությանը, պատմամշակութային ժառանգությանը և բնակավայրի զբոսաշրջային մեծ ներուժին՝ ընդգծելով այն պահպանելու, արժևորելու ... Մանրամասն
10.09.26 📣 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ Արտաբույնքի բնակիչներ, վաճառողներ և արհեստավորներ,

Սեպտեմբերի 20-ին Արտաբույնք բնակավայրում կանցկացվի «Արտաբույնքի օր» գյուղի տոնական միջոցառումը։

Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին տեղադրելու իրենց տաղավարը միջոցառման տարածքում և ներկայացնելու իրենց արտադրանքը, ձեռագործ իրերը կամ ուտեստները։

📅 Սեպտեմբերի 20
📍 Արտաբույնք

Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են դիմել համայնքապետարան կամ
զանգահարել`094265455 հեռախոսահամարին։

08.09.26 10․09․2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի  սեպտեմբերի 10-ին,  ժամը 17։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում՝  տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ՝  չորրորդ նիստը։

 Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

07.09.26 ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԲԱՐՋՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկացնում ենք, որ Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը 2027թ. Տնտեսական և հանրային քաղաքականություն մասնագիտացմամբ մագիստրատուրա ընդունելության հայտերի ընդունման մասին:Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն կրթություն ունեցող և տնտեսական քաղաքականության հետ առնչվող ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող միջին օղակի աշխատակիցները: Համալսարանից աշխատանքային կարգով որպես օրինակ նշել են ֆինանսների, առևտրի և արդյունաբերության,  ծրագրավորման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարությունների, կենտրոնական բանկի, զարգացման ծրագրերով զբաղվող այլ հանրային հաստատությունների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների մասնակցությունը:Դիմորդները ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
«Քարագլխի օր»
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner