|
28.01.26
Եղեգիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար`
Ահարոն Գաբրիելյանի
շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ
|
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Այսօր նշում ենք Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Այս խորհրդանշական օրը առիթ է վերարժևորելու ազգային բանակի կայացման ճանապարհը, նրա հաստատակամ ծառայությունն ու հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդը։Բազմաթիվ փորձությունների միջով անցնելով՝ Հայոց բանակը շարունակաբար հաստատում է իր դերը որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության ամուր հենասյուն և մեր ժողովրդի խաղաղ կյանքի կարևոր երաշխիք։Զինվորական ծառայության միջոցով մեր բոլորի կյանքում ձևավորվել է բանակի նկատմամբ վստահության, հարգանքի և երախտագիտության զգացում, ինչը մեզ միավորում է այս կարևոր պետական տոնի շուրջ։Մասնագիտական օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ զինված ուժերի բոլոր զինծառայողներին ...
Մանրամասն |
|
|
27.01.26
Եղեգիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանի ուղերձը` հունվարի 27֊ի հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին
|
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Հունվարի 27-ը Հայաստանի Հանրապետության օրացույցում ամրագրված է որպես հիշատակի և պետական պատասխանատվության օր՝ նվիրված հանուն հայրենիքի զոհված մեր հերոսների հիշատակին։ Այս օրը խորհրդանշում է այն բարձր գինը, որով ձեռք է բերվել մեր պետականությունը, անկախությունն ու ազատ ապրելու իրավունքը։ Հունվարի 27-ը սահմանված է ոչ միայն որպես հիշատակի օր, այլև որպես մեր պետության և պետականության հանդեպ պարտավորությունների վերահաստատման օր։ Դա օր է, երբ խոր հուզմունքով և երախտագիտությամբ խոնարհվում ենք այն անձանց հիշատակի առաջ, ովքեր կյանքի գնով են ապահովել մեր անվտանգությունը, արյան գնով են գծել ու պահպանել մեր սահմանները՝ դրանք փոխանցելով մեզ որպես սրբազան պարտավորություն։Նրանց ընտրությունը ...
Մանրամասն |
|
|
26.01.26
ՀՈՒՆՎԱՐԻ 27 — ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
|
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ հունվարի 27-ը սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։Այդ կապակցությամբ Եղեգիս համայնքի բոլոր բնակավայրերում հունվարի 27-ին կանցկացվեն հարգանքի տուրքի մատուցման արարողություններ։📍 Ժամանակացույցը՝ ըստ բնակավայրերի․Հորբատեղ — 10:20Շատին—11։00Քարագլուխ — 11:00Սալլի — 11:30Աղնջաձոր — 12:00Արտաբույնք — 12:00Թառաթումբ — 14:00Հարգանքի տուրքը խոնարհում է հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առաջ։Նրանց սխրանքն ու անձնազոհ ծառայությունը հանդիսանում են մեր պետության և ժողովրդի անվտանգության ամուր ...
Մանրամասն |
|
|
26.01.26
ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ 2026Թ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2025Թ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
Սույն թվականի հունվարի 23-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում, Եղեգիս համայնքի ղեկավարի` տեղակալ Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանրային բաց լսում և քննարկում՝ 2026 թվականի տարեկան բյուջեի նախագծի, ինչպես նաև 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ։ Քննարկման ընթացքում ներկայացվեց 2026 թվականի բյուջեի նախագիծը, լսվեցին մասնակիցների առաջարկությունները, ներկայացվեցին դիտարկումներ և հնարավոր փոփոխություններ։ Նման հանդիպումները կարևոր են համայնքային թափանցիկության և բնակիչների մասնակցության խթանման տեսանկյունից։
|
|
|
26.01.26
ԻՆՈՎԱՐԻՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
|
|
<<ԿԱԶԱ>> շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարաում է ՀՀ բոլոր մարզերում բնակվող 14-25 տարեկան երիտասարդների շրջանում <<ԻՆՈՎԱՐՈՒՄ>> խաղայնացված կրթական և համայնքային զարգացման ծրագրի 2026 թվականի ընդունելության մեկնարկի մասին։<<ԻՆՈՎԱՐՈՒՄ>>-ը 6-ամսյա ծրագիր է, որը նպատակ ունի զարգացնել երիտասարդների առաջնորդական և թիմային հմտությունները։ Ծրագիրն ուղղված է ակտիվ, ստեղծարար և նախաձեռնող երիտասարդներին, ովքեր պատրաստ են ներգրավվել իրենց համայնքների զարգացման գործընթացում։ Ծրագրի շրջանակում մասնակիցները Գյումրիում անցնում են 4-օրյա երկու դասընթաց, ստանում առաջադրանքներ, վաստակում միավորներ, ձեռք են բերում փորձառու մասնագետների հետ աշխատելու ...
Մանրամասն |
|
|
20.01.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Շատին բնակավայրի սիրելի բնակիչներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ հունվարի 22-ին, ժամը 10։00֊ից 14։00֊ն բնակավայրում կանցկացվեն բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ` գործարկվելու է ազդարարման շչակը։ Խնդրում ենք խուճապի չմատնվել․ շչակի գործարկումը իրականացվում է փորձարկման/ստուգման նպատակով։ Շնորհակալություն ըմբռնման համար։
|
|
|
20.01.26
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ հունվարի 23-ին, ժամը 15։00-ին, Եղեգիսի համայնքապետարանի շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա 2026 թվականի ավագանու արտահերթ թիվ մեկ նիստը։ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |