Այսօր: Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.09.26 📣 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ Արտաբույնքի բնակիչներ, վաճառողներ և արհեստավորներ,

Սեպտեմբերի 20-ին Արտաբույնք բնակավայրում կանցկացվի «Արտաբույնքի օր» գյուղի տոնական միջոցառումը։

Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին տեղադրելու իրենց տաղավարը միջոցառման տարածքում և ներկայացնելու իրենց արտադրանքը, ձեռագործ իրերը կամ ուտեստները։

📅 Սեպտեմբերի 20
📍 Արտաբույնք

Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են դիմել համայնքապետարան կամ
զանգահարել`094265455 հեռախոսահամարին։

08.09.26 10․09․2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի  սեպտեմբերի 10-ին,  ժամը 17։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում՝  տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ՝  չորրորդ նիստը։

 Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

07.09.26 ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԲԱՐՋՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկացնում ենք, որ Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը 2027թ. Տնտեսական և հանրային քաղաքականություն մասնագիտացմամբ մագիստրատուրա ընդունելության հայտերի ընդունման մասին:Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն կրթություն ունեցող և տնտեսական քաղաքականության հետ առնչվող ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող միջին օղակի աշխատակիցները: Համալսարանից աշխատանքային կարգով որպես օրինակ նշել են ֆինանսների, առևտրի և արդյունաբերության,  ծրագրավորման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարությունների, կենտրոնական բանկի, զարգացման ծրագրերով զբաղվող այլ հանրային հաստատությունների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների մասնակցությունը:Դիմորդները ... Մանրամասն
04.09.26 ԳԱՍՏՐՈՓԱՌԱՏՈՆ ԳԱՎԱՌՈՒՄ
   Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2026 թ-ի սեպտեմբերի 5-ին Գավառում տեղի է ունենալու «Գաստրոփառատոն Գավառ․ Գավառի համն ու հոտը» փառատոնը, որի հիմնական նպատակն է Գավառի ավանդական ուտեստների, խաղերի վերհանումը, ներկայացումն ու տարածումը։   Փառատոնի ընթացքում լինելու են ավանդական ուտեստների՝ Գավառի քյուֆթայի, փախլավայի, նումբարի, օձի թթվի, արիշտայի պատրաստման վարպետաց դասեր։ Տաղավարներում լինելու է Գավառին բնորոշ ուտեստների ցուցահանդես-վաճառք։    Կազմակերպվելու են ավանդական խաղեր, որոնց հնարավորություն են ունենալու մասնակցելու նաև զբոսաշրջիկները։   Լինելու է նաև ազգային պարերի վարպետաց դաս։   Փառատոնն ուղեկցվելու է ավանդական երգերով ու ... Մանրամասն
03.09.26 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը >>  նախատեսում է 2026 թ․ աշնանը  և 2027 թ․ գարնանը   ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրում իրականացնել 50 հա տարածքների անտառապատում, ինչի առիթով հրավիրում ենք հանրային լսման՝ Գողթանիկ բնակավայրի մշակույթի տանը, սեպտեմբերի 23-ին, ժամը 12։00-ին:

Ծրագրի վերաբերյալ առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները մինչև սեպտեմբերի 22-ը ժամը 18։00 -ն  գրավոր ներկայացնել Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմ ( հասցե՝ գ․ Շատին, փ․1, շ․1,  էլ․ փոստ․ shatin.vayotsdzor@mta.gov.am) ։

02.09.26 Հերմոն–Վարդահովիտ–Սևաժայռ ճանապարհահատվածում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայի միջոցով կատարվել են Հերմոն–Վարդահովիտ–Սևաժայռ ճանապարհահատվածի փոսալցման և վերականգնման աշխատանքներ։

Աշխատանքների նպատակն է բարելավել ճանապարհի անցանելիությունը և ապահովել բնակավայրերի միջև անվտանգ ու հարմարավետ երթևեկությունը։

#եղեգիս_համայնք #եղեգիսի_համայնքապետարան #Հերմոն #Վարդահովիտ #Սևաժայռ

01.09.26 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման ժամանակացույցի ս/թ սեպտեմբերի 11-ին Եղեգիս համայնքի Եղեգիս և Հերմոն բնակավայրերում, իսկ սեպտեմբերի 18-ին Հորբատեղ բնակավայրում և այդ բնակավայրերի դպրոցներում ժամը 10։00-ից մինչև 14։00-ն իրականացվելու է << Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում>> թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։  Գործարկվելու են բնակավայրերի շչակները։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner