Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.06.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

📣 Սիրելի՛ Շատին բնակավայրի բնակիչներ,
Մի կարևոր հանդիպում է սպասվում մեր գյուղում։

📅 Հունիսի 27-ին, ժամը 17։00-18։00
📍 Շատինի դպրոցի դահլիճում
մեր հյուրերն են լինելու Վայոց ձորի մարզպետը և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները։

🤝 Սա հիանալի հնարավորություն է՝
• Հնչեցնելու մեր հարցերը
• Կիսվելու մտահոգություններով
• Ներկայացնելու առաջարկներ՝ մեր համայնքի զարգացման համար

Միացե՛ք, խոսքը բոլորինս է։
#Շատին #ԵղեգիսՀամայնք #Հանդիպում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

26.06.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

 

Ամառային զորակոչին ընդառաջ՝

📅 Հունիսի 30-ին, 🕔 ժամը 17:00-ին,

📍 Զորաց եկեղեցում կկայանա նորակոչիկների օրհնության կարգը։

 

Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ միասնաբար աղոթելու մեր նորակոչիկների խաղաղ ու պատվախնդիր ծառայության համար և նրանց բարի ճանապարհ մաղթելու հայրենիքի պաշտպանությանը։

25.06.25 ✅️Նոր ներդրում Եղեգիս համայնքում
Եղեգիսի համայնքապետարանի և «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի համագործակցության արդյունքում այսօր պաշտոնապես հայտարարվեց վերականգնված Աղնջաձոր բնակավայրի վարչական շենքի տանիքի և նոր ավտոաշտարակի ներդրման մասին։ Այսուհետ համայնքը կունենա սեփական ավտոաշտարակ, որը կծառայի համայնքի կարիքներին։Միջոցառմանը մասնակցում էին Եղեգիսի համայնքի ղեկավարի տեղակալ Ահարոն Գաբրիելյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Ավետիսյանը, ինչպես նաև Աղնջաձորի վարչական ղեկավար Ռուբիկ Հովհաննիսյանը, ավագանու անդամներ, և օրը կիսող հյուրեր։Իրադարձության խորհրդանշականությունն ընդգծվեց Աղնջաձորի և Քարագլխի պարային խմբերի գեղեցիկ ելույթներով։Միջոցառման ընթացքում Ահարոն ... Մանրամասն
23.06.25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ՝ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ,  որ սույն թվականի  հունիսի 24-ին Շատինի միջն. դպրոցում, ժամը` 11։00֊ին տեղի կունենա Եղեգիս  համայնքի  ավագանու  2025թ.  արտահերթ երրորդ   նիստը։
18.06.25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ՝ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ,  որ սույն թվականի  հունիսի 20-ին Շատինի միջն. դպրոցում, ժամը` 15։00֊ին տեղի կունենա Եղեգիս  համայնքի  ավագանու  2025թ.  արտահերթ երրորդ   նիստը։

06.06.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Եղեգիս համայնքի սիրելի դպրոցականներ և երիտասարդներ ❤️
Ամռան մեր ամենագեղեցիկ նորություններից մեկը ձեր համար է․
Շատին, Արտաբույնք և Աղնջաձոր գյուղերում գործելու են
🎨 Ասեղնագործության (Մարաշի ավանդական կարարվեստ)
💃 Պարի խմբակներ։
📌 Եթե ուզում ես սովորել, ստեղծագործել ու զվարճանալ ընկերների հետ՝
միացի՛ր մեզ այս ամառ։
📌Հարևան գյուղերից բոլոր ցանկացողները կարող են միանալ խմբակներին։
📲Գրանցվելու համար լրացրու հայտը՝
📞 Հարցերի դեպքում զանգահարիր՝ 098 86 82 68
✨ Մասնակցությունը անվճար է։ Տեղերը՝ սահմանափակ։
05.06.25 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Հունիսի 1-ը Շատինում վերածվեց իսկական մանկական տոնի։
Տոնական միջոցառումը համախմբեց Եղեգիս համայնքի տարբեր բնակավայրերից ժամանած մանուկներին՝ լցնելով Շատինի դպրոցական բակն ուրախ ճիչերով, ժպիտներով ու փուչիկներով։
🎈 Երեխաների սիրելի հերոսները ներկա էին տոնին՝ նվիրելով հեքիաթային պահեր, խաղեր, զվարճանքներ և անակնկալներ։
Այս օրը ևս մեկ հիշեցում էր՝
🕊 Երեխաներն են մեր ապագան, և նրանք արժանի են խաղաղ մանկության, սիրո ու խնամքի։
Շնորհավորում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ մաղթելով անհոգ մանկություն, առողջություն և երազանքների իրականացում բոլոր մանուկներին։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ֆինանսներ բոլորի համար
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
💡 Ֆինանսներ Բոլոր Համար
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner