|
03.07.26
ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ <<ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ>> ԿՈՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ, ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայով, կատարվում են Արտաբույնք բնակավայրից դեպի «Սուրբ աղբյուր» կոչվող տարածք տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքներ։ Աշխատանքները շարունակական են լինելու։
|
|
|
01.07.26
ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար` Արթուր Ստեփանյանը, Տեր Հովհաննես քահանան, նորակոչիկների և ծնողների հետ միասին Զորաց եկեղեցում։
|
|
|
30.06.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ համայնքի (բնակավայրերի) բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը և բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով խնդրում ենք իրականացնել հետևյալ կանխարգելիչ միջոցառումները․ • Չայրել չոր խոտը, բուսական մնացորդները և կենցաղային աղբը։
• Անտառներում և բաց տարածքներում չվառել խարույկներ։ • Չնետել չմարված ծխախոտի մնացորդներ կամ լուցկիներ։ Եթե նկատում եք հրդեհավտանգ իրավիճակ կամ հրդեհի առաջացման վտանգ, խնդրում ենք անմիջապես դիմել Եղեգիս համայնքապետարան կամ տեղեկացնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը։
|
|
|
30.06.26
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը շնորհավորում է Վայոց ձորի մարզի բռնցքամարտի ֆեդերացիային, Մարտունու համայնքի մարզադպրոցում կայացած «Սևանա լիճ 2026» բռնցքամարտի 10-րդ բաց առաջնությանը մասնակցած` Շատին, Թառաթումբ, Քարագլուխ և Սալլի բնակավայրերի մարզիչ Կարեն Մարտիրոսյանին և մարզիկներին՝ ցուցաբերած լավագույն արդյունքների համար։Թող այս հաջողությունները լինեն նոր հաղթանակների սկիզբ։ Մաղթում ենք ամուր կամք, անսպառ եռանդ, մարզական նոր նվաճումներ և հաղթական ելույթներ՝ նոր բարձունքներ նվաճելու և մեր համայնքի պատիվը բարձր պահելու համար։
|
|
|
29.06.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ Եղեգիս համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հունիսի 30-ին, ժամը 17:00-ին, Զորաց տաճարում տեղի կունենա նախազորակոչիկների հանդիսավոր օրհնության կարգը։ Սիրով հրավիրում ենք համայնքի բոլոր բնակիչներին մասնակցելու արարողությանը՝ մեր նախազորակոչիկներին օրհնությամբ, աղոթքով և բարի մաղթանքներով ճանապարհելու համար։ Հարգանքով՝ Եղեգիսի համայնքապետարան
|
|
|
25.06.26
ԱՂՆՋԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՋՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայով Աղնջաձոր բնակավայրում կատարվեցին ջրահեռացման և ոռոգման ցանցի ու ճանապարհային ջրանցումների տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքները շարունակական են լինելու։
|
|
|
23.06.26
ԹԱՌԱԹՈՒՄԲ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար` Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայի ներգրավմամբ Թառաթումբ բնակավայրում կատարվել են ոռոգման ցանցի շուրջ 140 մետր հատվածի փորման և ճանապարհի բարեկարգման աշխատանքներ։ Աշխատանքները շարունակական են լինելու:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |