06.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Եղեգիս համայնքի սիրելի դպրոցականներ և երիտասարդներ  Ամռան մեր ամենագեղեցիկ նորություններից մեկը ձեր համար է․ Շատին, Արտաբույնք և Աղնջաձոր գյուղերում գործելու են  Ասեղնագործության (Մարաշի ավանդական կարարվեստ)  Պարի խմբակներ։  Եթե ուզում ես սովորել, ստեղծագործել ու զվարճանալ ընկերների հետ՝ միացի՛ր մեզ այս ամառ։  Հարևան գյուղերից բոլոր ցանկացողները կարող են միանալ խմբակներին։  Գրանցվելու համար լրացրու հայտը՝  Հարցերի դեպքում զանգահարիր՝ 098 86 82 68  Մասնակցությունը անվճար է։ Տեղերը՝ սահմանափակ։
|
|
05.06.25
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Հունիսի 1-ը Շատինում վերածվեց իսկական մանկական տոնի։ Տոնական միջոցառումը համախմբեց Եղեգիս համայնքի տարբեր բնակավայրերից ժամանած մանուկներին՝ լցնելով Շատինի դպրոցական բակն ուրախ ճիչերով, ժպիտներով ու փուչիկներով։  Երեխաների սիրելի հերոսները ներկա էին տոնին՝ նվիրելով հեքիաթային պահեր, խաղեր, զվարճանքներ և անակնկալներ։ Այս օրը ևս մեկ հիշեցում էր՝  Երեխաներն են մեր ապագան, և նրանք արժանի են խաղաղ մանկության, սիրո ու խնամքի։ Շնորհավորում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ մաղթելով անհոգ մանկություն, առողջություն և երազանքների իրականացում բոլոր մանուկներին։
|
|
05.06.25
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ ԱՂՆՋԱՁՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
Աղնջաձորի զարգացման կենտրոնում ավագ խմբի փոքրիկները ավարտեցին իրենց նախակրթական տարին և այդ առիթով կազմակերպվել էր տոնական ավարտական հանդես։ Մեր կենտրոնի առաջին սերունդը սիրով ներկայացրեց այն ամենը, ինչ սովորել էր՝ երգ, պար, բանաստեղծություններ և շատ ժպիտներ։ Այս օրը ոչ միայն ճանապարհի սկիզբն էր մեր փոքրիկների համար, այլև մեր կենտրոնի պատմության կարևոր էջ՝ լի հույսով, ջերմությամբ և հպարտությամբ։ Շնորհավորում ենք մեր ավագ խմբի փոքրիկներին, ծնողներին և կենտրոնի աշխատակազմին այս կարևոր քայլի համար։
|
|
04.06.25
Պահպանելով հակահրդեհային վարքականոնները՝ խուսափենք հրդեհից
|
 Պահպանենք հակահրդեհային կանոնները՝ կանխենք հրդեհները  Հարգելի՛ Եղեգիս համայնքի բնակիչներ, Ամառային շոգ օրերին հրդեհների վտանգը զգալիորեն մեծանում է։ Հրդեհը կարող է սկսվել ընդամենը մեկ անզգույշ քայլից՝ վտանգելով բնությունը, կենդանական աշխարհը և մարդկանց առողջությունը։  Մի՛ վառեք խարույկ առանց անվտանգության միջոցների  Մի՛ նետեք չմարված ծխախոտ կամ լուցկի  Մի՛ այրեք չոր խոտ կամ խոզան՝ առանց թույլտվության  Մի՛ թողեք ապակու կտորներ բաց տարածքներում  Մի՛ օգտագործեք անսարք մեքենաներ և բաց կրակ վառելիքի մոտ Հրդեհի կանխարգելումը մեր բոլորի պատասխանատվությունն է։
|
|
04.06.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Եղեգիս համայնքի՝ Արտաբույնք, Աղնջաձոր, Թառաթումբ, բնակավայրի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ նշված բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ, անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Շչակների գործարկումը լինելու է հետյվյալ ժամանակացույցով՝ Արտաբույնք- հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն Աղնջաձոր- հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն, Թառաթումբ- հունիսի 18-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն, Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
04.06.25
Վերապատրաստում համայնքների հանրային կապերի պատասխանատուների, կամ տվյալ գործառույթն իրականացնող աշխատակիցների համար
|
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ 2025թ. մայիսի 22-ին իրականացրեց վերապատրաստումներ համայնքային աշխատակիցների համար «Համայնքային ճանաչելիության բարձրացումն ու արհեստական բանականությունը հաղորդակցության ոլորտում» խորագրով:Դասընթացին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների հանրային կապերի պատասխանատուներն ու մամուլի խոսնակները կամ տվյալ գործառույթն իրականացնող աշխատակիցները: Աշխատանքային գործունեության կատարելագործմանն ուղղված վերապատրաստման ընթացքում մասնակիցներն ամրապնդեցին ...
Մանրամասն |
|
02.06.25
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕՐԸ ԵՂԵԳԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Բնակավայրում հունիսի 1-ը իսկական տոնական օր էր, ամենուր ուրախություն էր, ուրախ էին և մեծերը և փոքրերը։ Գյուղի առևտրի սրահի տարածքում ԱՁ Ժորա Ասատրյանի նախաձեռնությամբ կազմակերպած միջոցառումը հագեցված էր երգ երաժշտությամբ, պար, ուրախություն ,միայն ժպիտ էր։ Երեխաների համար կազմակերպվել էր նաև հյուրասիրություն, որը նրանք ընդունեցին սիրով։ Թող մեր ապագան ուրախ ու երջանիկ լինի, ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՊՐԵՆ ԽԱՂԱՂ ,ՀԶՈՐ և ԱՆԿԱԽ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |