|
29.09.26
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է «ՄԱՐՏՈՒՆԻ 2026»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյան֊ը շնորհավորում է Քարագլխի մարզամշակութային կենտրոնի կարատեի և բռնցքամարտի մարզիչ Կարեն Մարտիրոսյանին, Քարագլուխ բնակավայրի պատանի մարզիկներ Էմիլ Սաֆարյանին, Ալեն Մկրտչյանին և Արթուր Մկրտչյանին, ինչպես նաև Թառաթումբ բնակավայրի մարզիկ Հովհաննես Հովհաննիսյանին՝ «Մարտունի 2026» միջազգային բռնցքամարտի մրցաշարին ակտիվ մասնակցության և Եղեգիս համայնքը արժանապատվորեն ներկայացնելու կապակցությամբ։🇦🇲 Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված մրցաշարին մասնակցել են մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Վրաստանից, Իրանից և Աջարիայի ինքնավար հանրապետությունից։Միջազգային նման մրցաշարերին մեր պատանի մարզիկների մասնակցությունը կարևոր ...
Մանրամասն |
|
|
25.09.26
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐՏԱԲՈՒՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը շնորհավորում է «Tornado Fight Promotions» ֆեդերացիայի Վայոց ձորի պատասխանատու` Վիգեն Իսախանյանին և Արտաբույնք բնակավայրի հինգ մարզիկներին՝ Երևանում կայացած TFC International Championship Amateur and Professional միջազգային առաջնությունում գրանցած բարձր արդյունքների և առաջին հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ։🥇 Մրցաշարում հաջողությամբ հանդես եկած մարզիկներն են՝• Ագնեսա Հովհաննիսյան• Լևոն Եղյան• Վահե Մանուկյան• Ալիկ Կարապետյան• Սերոժ ՄարտիրոսյանԱյս հաջողությունը մարզիկների հետևողական աշխատանքի, կարգապահության և բարձր պատրաստվածության, ինչպես նաև մարզիչ Վիգեն Իսախանյանի նվիրված ու հետևողական աշխատանքի արդյունքն է։🇦🇲🥇 ...
Մանրամասն |
|
|
21.09.26
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Եղեգիս համայնքի սիրելի' բնակիչներ, սիրելի' հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության կարևորագույն էջերից է։ Այդ օրը հայ ժողովուրդը միասնական կամքով վերահաստատեց ազատ ու անկախ ապրելու և սեփական պետության ապագան կերտելու իր վճռականությունը։ Անկախությունը մեր մեծագույն արժեքներից է, որը միաժամանակ նաև մեծ պատասխանատվություն է։ Այն պահպանվում և ամրապնդվում է ամենօրյա աշխատանքով, նվիրումով, փոխադարձ հարգանքով և հայրենիքի զարգացմանը միտված հետևողական գործով։ Յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր համայնք և յուրաքանչյուր քաղաքացի իր կարևոր ներդրումն ունի մեր պետության ամրապնդման գործում։Այսօր առավել ...
Մանրամասն |
|
|
20.09.26
ԱՐՏԱԲՈՒՅՆՔԻ ՕՐԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
|
|
Այսօր Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում՝ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի գլխավորությամբ, մեծ շուքով նշվեց «Արտաբույնքի օր» ավանդական տոնական միջոցառումը։Օրն անցավ ջերմ, գեղեցիկ և տոնական մթնոլորտում՝ հագեցած մշակութային հարուստ ծրագրով։Եղեգիս համայնքի ղեկավար` Արթուր Ստեփանյան ֊ը շնորհավորեց Արտաբույնքի բնակիչներին, համայնքի հյուրերին և ներկաներին՝ բնակավայրի տոնի առիթով՝ մաղթելով, որ նման գեղեցիկ ու համախմբող տոները լինեն շարունակական և տարեցտարի նոր շունչ ու բովանդակություն ստանան։Իր խոսքում համայնքի ղեկավարը անդրադարձավ նաև Արտաբույնքի ծագմանը, հարուստ պատմությանը, պատմամշակութային ժառանգությանը և բնակավայրի զբոսաշրջային մեծ ներուժին՝ ընդգծելով այն պահպանելու, արժևորելու ...
Մանրամասն |
|
|
10.09.26
📣 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ Արտաբույնքի բնակիչներ, վաճառողներ և արհեստավորներ, Սեպտեմբերի 20-ին Արտաբույնք բնակավայրում կանցկացվի «Արտաբույնքի օր» գյուղի տոնական միջոցառումը։ Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին տեղադրելու իրենց տաղավարը միջոցառման տարածքում և ներկայացնելու իրենց արտադրանքը, ձեռագործ իրերը կամ ուտեստները։ 📅 Սեպտեմբերի 20 📍 Արտաբույնք Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են դիմել համայնքապետարան կամ զանգահարել`094265455 հեռախոսահամարին։
|
|
|
08.09.26
10․09․2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 17։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում՝ տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ՝ չորրորդ նիստը։ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
|
|
|
07.09.26
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԲԱՐՋՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը 2027թ. Տնտեսական և հանրային քաղաքականություն մասնագիտացմամբ մագիստրատուրա ընդունելության հայտերի ընդունման մասին:Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն կրթություն ունեցող և տնտեսական քաղաքականության հետ առնչվող ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող միջին օղակի աշխատակիցները: Համալսարանից աշխատանքային կարգով որպես օրինակ նշել են ֆինանսների, առևտրի և արդյունաբերության, ծրագրավորման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարությունների, կենտրոնական բանկի, զարգացման ծրագրերով զբաղվող այլ հանրային հաստատությունների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների մասնակցությունը:Դիմորդները ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |