Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը կապ /կադաստրային ծածկագիր՝ 10-041-0202-0183, մակերեսը՝ 0.025հա/ հողատեսքը մրցութային կարգով 60/վաթսուն/ տարի ժամկետով տրամադրելու մասին:
2.Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 110 /մեկ հարյուր տաս/ տոկոսը:
3.Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: |