Այսօր: Կիրակի, 14 Դեկտեմբերի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



05 դեկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, 5-րդ կետի դ) ենթակետի 3-րդ պարբերությունով, 8-րդ կետի պահանջներով, 9-րդ կետի 1-ին պարբերությունով, 10-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանի դրույթները, Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալի 14/10/2025թ․ թիվ 113Ա կարգադրությունը, Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 29/09/2025թ․ թիվ 203 հրամանը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հերթական ատեստավորումն անցկացնել 2026 թվականի հունվարի 22-ին։
2.Հաստատել 2025 թվականի հունվարի 22-ին ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ցուցակը՝ համաձայն սույն որոշման կից հավելվածի:
3. Հանձնարարել Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով կազմակերպել 2026 թվականի հունվարի 22-ին անցկացվելիք ատեստավորման նախապատրաստական աշխատանքները:
4.Աշխատակազմի քարտուղար Աննա Վանիկի Դանիելյանի ատեստավորմանը, հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկման համար լիազորված անձ նշանակել աշխատակազմի գլխավոր մասնագետ Գարեգին Եղյանին, իսկ մյուս համայնքային ծառայողների ատեստավորմանը՝ համաձայն Եղեգիս համայնքի ղեկավարի 2018 թվականի մարտի 15-ի թիվ 48Ա որոշման 3-րդ կետի։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(18.32 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner