|
30.06.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ համայնքի (բնակավայրերի) բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը և բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով խնդրում ենք իրականացնել հետևյալ կանխարգելիչ միջոցառումները․ • Չայրել չոր խոտը, բուսական մնացորդները և կենցաղային աղբը։
• Անտառներում և բաց տարածքներում չվառել խարույկներ։ • Չնետել չմարված ծխախոտի մնացորդներ կամ լուցկիներ։ Եթե նկատում եք հրդեհավտանգ իրավիճակ կամ հրդեհի առաջացման վտանգ, խնդրում ենք անմիջապես դիմել Եղեգիս համայնքապետարան կամ տեղեկացնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը։
|
|
|
30.06.26
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը շնորհավորում է Վայոց ձորի մարզի բռնցքամարտի ֆեդերացիային, Մարտունու համայնքի մարզադպրոցում կայացած «Սևանա լիճ 2026» բռնցքամարտի 10-րդ բաց առաջնությանը մասնակցած` Շատին, Թառաթումբ, Քարագլուխ և Սալլի բնակավայրերի մարզիչ Կարեն Մարտիրոսյանին և մարզիկներին՝ ցուցաբերած լավագույն արդյունքների համար։Թող այս հաջողությունները լինեն նոր հաղթանակների սկիզբ։ Մաղթում ենք ամուր կամք, անսպառ եռանդ, մարզական նոր նվաճումներ և հաղթական ելույթներ՝ նոր բարձունքներ նվաճելու և մեր համայնքի պատիվը բարձր պահելու համար։
|
|
|
29.06.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ Եղեգիս համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հունիսի 30-ին, ժամը 17:00-ին, Զորաց տաճարում տեղի կունենա նախազորակոչիկների հանդիսավոր օրհնության կարգը։ Սիրով հրավիրում ենք համայնքի բոլոր բնակիչներին մասնակցելու արարողությանը՝ մեր նախազորակոչիկներին օրհնությամբ, աղոթքով և բարի մաղթանքներով ճանապարհելու համար։ Հարգանքով՝ Եղեգիսի համայնքապետարան
|
|
|
25.06.26
ԱՂՆՋԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՋՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայով Աղնջաձոր բնակավայրում կատարվեցին ջրահեռացման և ոռոգման ցանցի ու ճանապարհային ջրանցումների տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքները շարունակական են լինելու։
|
|
|
23.06.26
ԹԱՌԱԹՈՒՄԲ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Եղեգիս համայնքի ղեկավար` Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայի ներգրավմամբ Թառաթումբ բնակավայրում կատարվել են ոռոգման ցանցի շուրջ 140 մետր հատվածի փորման և ճանապարհի բարեկարգման աշխատանքներ։ Աշխատանքները շարունակական են լինելու:
|
|
|
22.06.26
Եղեգիս Ֆեստ․Վայոց ձորի մեղրի փառատոն
|
|
Հուլիսի 25-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում առաջին անգամ կանցկացվի մեղրի փառատոն Փառատոնի ողջ ընթացքում կարող եք ոչ միայն համտեսել ու բացահայտել, այլև հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանի վայրի բնությունն այդքան յուրահատուկ 🐻🌿✨ Բացահայտիր Հայաստանի վայրի բնության հարուստ ժառանգությունըՈւնեցիր անմոռանալի օր, ✨ Մասնակցիր սպասվող միջոցառումներին ✨ Աջակցիր գյուղական արտադրողներին և տեղական ձեռնարկատերերին✨ Զգա համակեցության գաղափարը՝ մարդն ու բնությունը կողք կողքի Փառատոնը կարևոր քայլ է դեպի COP17՝ ցույց տալով, որ մարդ-արջ հակամարտությունը հնարավոր է վերածել մարդ-արջ համակեցության ու վստահության գաղափարի 🌱 Փառատոնն իրականացվում է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ ...
Մանրամասն |
|
|
22.06.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ այսուհետ համայնքային գույքի օտարումը աճուրդի միջոցով իրականացվելու է միայն էլեկտրոնային եղանակով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի www.e-auctions.am կայքի միջոցով։ Աճուրդներին մասնակցելու համար պետք է գրանցվել www.e-auctions.am կայքում։ Կից ներկայացվում է էլեկտրոնային աճուրդների կայքում գրանցվելու և աճուրդներին մասնակցելու վերաբերյալ ուսուցողական տեսանյութի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=Z8jNhka0CEk։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |