21.08.25
ՔԱՐԱԳԼԽԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ՄԵԾ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
Այսօր՝ օգոստոսի 21-ին Եղեգիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ, ՀՈԱԿ-ի տեխնիկայի, անձնակազմի և Քարագլուխ բնակավայրի բնակիչների մասնակցությամբ կազմակերպվել է մեծ շաբաթօրյակ՝ Քարագլխի տոնին ընդառաջ։ Շաբաթօրյակին մասնակցում էին ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները՝ սիրով և ուրախությամբ պատրաստվելով նշելու Քարագլխի օրը։
|
|
20.08.25
ՀԱՆԴԱՄԻՋՅԱՆ և ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
|
Այսօր Թառաթումբ գյուղի վարչական տարածքում կատարվել է գյուղամիջյան և հանդամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքներ։
|
|
14.08.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
<<ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ>> ՍՊԸ-ն նախատեսում է երկարաձգել ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների թույլտվության գործողության ժամկետը։ Վերոնշյալ հարցի քննարկման հետ կապված կազմակերպվում է հանրային քննարկում Վարդահովիտ բնակավայրում՝ սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 12։00-ին։ Հրավիրում ենք բոլոր շահագրգիրռ կողմերին ներկա լինել հանրային քննարկմանը։
|
|
14.08.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնելու է «Զբոսաշրջության և Մարզային Ենթակառուցվածքների Ծրագիրը»։ Ծրագրի նախապատրաստման փուլում մշակվել են շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթեր՝ Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ, Բնապահպանական և Սոցիալական Հանձնառությունների Պլան, Տարաբնակեցման Շրջանակ, Շահակիրների Ներգրավման Պլան և Աշխատանքային Կառավարման Ընթացակարգ ։ Նշված փաստաթղթերի ներկայացման համար Վայոց ձորի մարզպետարանում կազմակերպվում է հանրային քննարկում սույն թվականի օգոստոսի 27-ին, ժամը 14։00-ին: Ակնկալվում է տեղական ինքնակառավարման ...
Մանրամասն |
|
|
08.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Քարագլխի մանկական զարգացման կենտրոնի դաստիարակի թափուր աշխատատեղի համար հայտարարվում է մրցույթ։ Մրցույթին դիմող մասնակիցներին ներկայացվում են որակավորման հետևյալ պահանջները՝ առաջնահերթության նեքոնշյալ հաջորդականությամբ․ 1․Մասնագիտական, այսինքն նախադպրոցական և տարրական բարձրագույն մանկավարժական կրթություն 2․Ոչ մասնագիտական բարձրագույն կրթություն 3․ Մասնագիտական, այսինքն նախադպրոցական և տարրական միջին մասնագիտական կրթություն /քոլեջ/ 4․Ոչ մասնագիտական միջին մասնագիտական կրթություն Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային գրաֆիկը երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 18:00-ը, ...
Մանրամասն |
|
07.08.25
«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ՈՒԺԸ » ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՐԱՎԵՐ
|
Սիրելի՛ երիտասարդներ,Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Երիտասարդների օրվան նվիրված միջոցառմանը։📍 Վայրը՝ Շատինի միջնակարգ դպրոցի դահլիճ📅 Օրը՝ օգոստոսի 12🕓 Ժամը՝ 12:00 - 14:30🌟 Միջոցառման ընթացքում ձեզ սպասում են՝🎤 Բաց միկրոֆոն – կիսվեք ձեր հաջողության պատմությամբ՝ լինի դա երիտասարդական նախաձեռնություն, համայնքային ակտիվություն, թե կամավորական փորձ։🤝 Հարց ու պատասխան՝ անմիջապես համայնքայի ղեկավարի առաջին տեղակալ` Ահարոն Գաբրիելյանի մասնակցությամբ։🎨 Ստեղծագործական աշխատանոց՝ «Իմ համայնքը իմ աչքերով» գաղափարների գեներացում և ներկայացում։⚽ Խաղեր և մրցույթներ🏆 ՄրցանակներՄիացե՛ք մեզ՝ միասին նշելու երիտասարդության օրը։📞 Մասնակցության հաստատման համար կարող եք զանգահարել՝ 098 ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |