Այսօր: Երկուշաբթի, 19 Հունվարի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.01.26 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏՎՈՐՈՒՄ 2026

Հարգելի բնակիչներ հիշեցնում ենք, որ արդեն կարող եք ներկայացնել ձեր առաջարկները։ Եղեք ակտիվ, քանի որ ձեր կարծիքը շատ կարևոր է։ 

16.01.26 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
Եղեգիս համայնքի հարգելի քաղաքացիներ․📌Այսօր Եղեգիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Պարեկային ծառայության Վայոց ձորի ստորաբաժանման աշխատակիցների հետ, նրանք տեղեկացրեցին, որ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց ընդունելություն։✅ Ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրով։✅ Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով՝ պետական պատվերի շրջանակներում (անվճար)։ Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում։✅ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ... Մանրամասն
15.01.26 ՋՐՕՐՀՆԵՔԻ ԿԱՐԳ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Արտաբույնք բնակավայրում կատարվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության Ջրօրհնեքի կարգ։

Բնակիչների մասնակցությամբ և աղոթքով իրականացված արարողությունը դարձավ հավատքի, համախմբվածության և հոգևոր նորոգման գեղեցիկ դրսևորում։

Ջրօրհնեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում և Աստծո օրհնության իջեցումը ջրերի վրա՝ որպես կյանքի, մաքրության և նորոգման նշան։ Օրհնված ջուրը հավատացյալների կողմից պահվում է տներում՝ որպես հոգևոր պաշտպանություն, խաղաղության ու բարօրության աղբյուր։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ Ավետիս ❤️💙🧡

13.01.26 ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Եղեգիսի համայնքապետարանում՝ տարվա առաջին զորակոչին ընդառաջ, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ հանդիպում զինվորական ծառայության մեկնող նախազորակոչիկների հետ։Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը մաղթեց տղաներին անփորձանք և բարի ծառայություն՝ ընդգծելով, որ զինվորական ծառայությունը յուրաքանչյուր երիտասարդի համար պատասխանատու և պատվաբեր առաքելություն է։ Նա կարևորեց զինվորների առողջությունը, անվտանգությունը և բարձր մարտական ոգին՝ վստահեցնելով, որ համայնքը մշտապես կանգնած է նրանց կողքին և սպասում է նրանց խաղաղ վերադարձին։Հանդիպման ընթացքում նախազորակոչիկներին տրամադրվեց զինվորական առաջին անհրաժեշտության պարագաների հավաքածու։Այս նախաձեռնությունը համայնքի հոգատար վերաբերմունքի ... Մանրամասն
12.01.26 ՄԱՍՆԱԿՑԵՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Հարգելի բնակիչներ

Հիշեցնում ենք, որ հունվարի 15-ից մինչև հունվարի 21-ը ժամը 24։00-ն կարող եք ներկայացնել ձեր առաջարկները Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում և ձեր ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում։ Առաջարկները կարող են լինել բարեկարգման և վերանորոգման, կառուցապատման բնույթի՝ զբոսայգիների  կառուցում,  խաղահրապարակների կառուցում և այլն։ Առաջարկներ ներկայացնելու համար պետք է մուտք գործել yeghegis.am պաշտոնական կայք, այնուհետև՝ Մասնակցային բյուջետավորում 2026, այնուհետև՝ ՈՒղարկել առաջարկ։   Դարձեք ձեր համայնքի զարգացման մի մասնիկը։

07.01.26 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարգելի բնակիչներ

Սույն թվականի հունվարի 23-ին ժամը 11։00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում կանցկացվի հանրային բաց լսումներ և քննարկումներ՝ 2026թ․ տարեկան բյուջեի նախագծի վերաբերյալ, ինչպես նաև 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։

07.01.26 🎄✨ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ✨🎄

Տոնական օրերը լցված են եղել  երեխաների ուրախ ժպիտներով, ջերմ հանդիպումներով և Նոր տարվա կախարդական ակնկալիքով։
Որտեղ փոքրիկները անհամբեր սպասում էին համայնքի կողմից նախատեսված ամանորյա նվեր-տոպրակներին,  ինչը յուրաքանչյուր բնակավայրում ավելացնում է տոնի ուրախությունն ու լուսավորությունը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner