Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.12.25 ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
​Հարգելի համայնքի բնակիչ​Սույնով հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ անհրաժեշտ է վճարել Ձեր հարկային պարտավորությունները:​​Հիշեցնում ենք, որ ժամանակին չվճարելու դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:​Դուք կարող ... Մանրամասն
24.10.25 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-24-ը համայնքի բնակավայրերում տեղի կունենան հանրային լսումներ՝ բնակիչնների կողմից բարձրացված հարցերը արձանագրելու և դրանք 2026թ․ տարեկան աշխատանքային պլանում, 2026թ․ բյուջեի նախագծում և 2027թ․ սուբվենցիոն ծրագրերում ներառելու նպատակով։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը, քանի որ ձեր յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է համայնքի զարգացման և բարեկարգման գործում։Հանրային լսումները կիրականացվեն հետևյալ գրաֆիկով՝Աղնջաձոր  բնակավայր՝ հոկտեմբերի 20-ին ժամը 11։00 վարչական շենքում,Թառաթումբ  բնակավայր ՝ հոկտեմբերի 20-ին ժամը 14։00 վարչական շենքում,Քարագլուխ  բնակավայր՝   հոկտեմբերի 21-ին ժամը 11։00 վարչական ... Մանրամասն
24.10.25 ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱՏԻՐԱՈՒԻ ՄԱՐԶՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հնարավորություն է ընձեռնվում Ղազախստանի Ատիրաուի մարզում իրականացնել ներդրումներ՝ զբոսաշրջության ոլորտում։ Ատիրաուի մարզը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ՝ Լոտոսի դաշտով և Աղի լճով, ունի հեշտ հասանելիություն միջազգային օդանավակայանի միջոցով, և այլ առավելություններ։

 Ներդրողներին առաջարկվում է ենթակառուցվածքային աջակցություն՝ պատրաստի ենթակառուցվածքներ, կառավարության աջակցության մեխանիզմներ՝ մաքսային տուրքերից, ԱԱՀ-ից, գույքահարկից, հողի հարկից ազատում, ներդրումային պայմանագրեր կնքված անմիջապես Ղազախստանի կառավարության հետ, վիզայի արտոնություններ զբոսաշրջիկների և ներդրողների համար, գործընկերություն ազգային տուրօպերատորների հետ։

23.10.25 Հանրային լսումները շարունակվում են Եղեգիս համայնքում
Եղեգիս համայնքում իրականացվող հանրային լսումները կրել են շարունակական բնույթ և այս անգամ կայացել են Քարագլուխ, Հորս և Սալլի բնակավայրերում։Լսումները վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը։Միջոցառումները անցել են հարց ու պատասխան ձևաչափով՝ բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Քննարկումների ընթացքում հնչած մի շարք առաջարկներ գնահատվել են որպես առաջնային կարևորություն ունեցող նախաձեռնություններ՝ ներառվելու և կյանքի կոչվելու նպատակով սուբվենցիոն ծրագրերի և տարեկան աշխատանքային պլանի շրջանակում։💬 Հանրային լսումները նպաստում են համայնքային կառավարման թափանցիկությանը և բնակիչների ներգրավվածությանը՝ համայնքի զարգացման գործընթացներում։📅 Լսումների շարքը շարունակվելու է նաև համայնքի մյուս ... Մանրամասն
23.10.25 ՏԻՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացման աշխատարան
 📣Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու ՏԻՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացման աշխատարանին, որը տեղի կունենան 2025 թ․ հոկտեմբերի 31-ին Երևանում։ 📌 Դասընթացի թեման՝ Երիտասարդների մասնակցության և երիտասարդական քաղաքականության խթանումը երիտասարդական աշխատանքի միջոցով ⏰ Ժամը՝ 14:00 - 17:30📍 Վայրը՝ Երևան 🗣 Լեզուն՝ հայերենԴասընթացի ընթացքում կքննարկվի, թե ինչպե՞ս և ի՞նչ դեր պետք է ունենան տեղական ինքնակառավարման մարմինները Երիտասարդության մասին օրենքի արդյունավետ իրագործման գործընթացում։ Մասնակիցները կծանոթանան տեղական երիտասարդական քաղաքականության մշակման փուլերին ... Մանրամասն
20.10.25 📍 Հանրային լսումների մեկնարկ Եղեգիս համայնքում
Այսօր Թառաթումբ և Աղնջաձոր բնակավայրերում մեկնարկեցին Եղեգիս համայնքում իրականացվող հանրային լսումները։Լսումները անցկացվեցին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։Միջոցառմանը մասնակցում էին համայնքի ավագանու անդամներ` Նարեկ Մարտիրոսյանը և Հրաչ Պողոսյանը, վարչական ղեկավարներ, բնակիչներ, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային մասնագետներ։Քննարկման ընթացքում ներկայացվեցին վարչական շրջաններում իրականացված աշխատանքները, ինչպես նաև բնակիչների կողմից հնչեցին հարցեր և առաջարկություններ, որոնք կարող են ներառվել 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանում և սուբվենցիոն ծրագրերում։💬 Միաժամանակ հնչեցին բնակիչներին հուզող բազմաթիվ խնդիրներ, որոնց տրվեցին ... Մանրամասն
18.10.25 ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ՄԱՍՆԱԿՑԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Փառատոնի ընթացքում պարոն` Գաբրիելյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Թառաթումբ գյուղի մի շարք բնակիչների և անհատների

գյուղի հասարակական կյանքում իրենց ակտիվ մասնակցության, ավանդույթների պահպանման և համայնքի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Առանձնահատուկ շնորհակալություն հայտնվեց նաև հերոսածին ծնողներին,

ովքեր իրենց տոկունությամբ ու հայրենասիրությամբ օրինակ են բոլորիս համար։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner