|
01.12.25
ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
|
Հարգելի համայնքի բնակիչՍույնով հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ անհրաժեշտ է վճարել Ձեր հարկային պարտավորությունները:Հիշեցնում ենք, որ ժամանակին չվճարելու դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:Դուք կարող ...
Մանրամասն |
|
|
24.10.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
|
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-24-ը համայնքի բնակավայրերում տեղի կունենան հանրային լսումներ՝ բնակիչնների կողմից բարձրացված հարցերը արձանագրելու և դրանք 2026թ․ տարեկան աշխատանքային պլանում, 2026թ․ բյուջեի նախագծում և 2027թ․ սուբվենցիոն ծրագրերում ներառելու նպատակով։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը, քանի որ ձեր յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է համայնքի զարգացման և բարեկարգման գործում։Հանրային լսումները կիրականացվեն հետևյալ գրաֆիկով՝Աղնջաձոր բնակավայր՝ հոկտեմբերի 20-ին ժամը 11։00 վարչական շենքում,Թառաթումբ բնակավայր ՝ հոկտեմբերի 20-ին ժամը 14։00 վարչական շենքում,Քարագլուխ բնակավայր՝ հոկտեմբերի 21-ին ժամը 11։00 վարչական ...
Մանրամասն |
|
|
24.10.25
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱՏԻՐԱՈՒԻ ՄԱՐԶՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
Հնարավորություն է ընձեռնվում Ղազախստանի Ատիրաուի մարզում իրականացնել ներդրումներ՝ զբոսաշրջության ոլորտում։ Ատիրաուի մարզը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ՝ Լոտոսի դաշտով և Աղի լճով, ունի հեշտ հասանելիություն միջազգային օդանավակայանի միջոցով, և այլ առավելություններ։ Ներդրողներին առաջարկվում է ենթակառուցվածքային աջակցություն՝ պատրաստի ենթակառուցվածքներ, կառավարության աջակցության մեխանիզմներ՝ մաքսային տուրքերից, ԱԱՀ-ից, գույքահարկից, հողի հարկից ազատում, ներդրումային պայմանագրեր կնքված անմիջապես Ղազախստանի կառավարության հետ, վիզայի արտոնություններ զբոսաշրջիկների և ներդրողների համար, գործընկերություն ազգային տուրօպերատորների հետ։
|
|
|
23.10.25
Հանրային լսումները շարունակվում են Եղեգիս համայնքում
|
|
Եղեգիս համայնքում իրականացվող հանրային լսումները կրել են շարունակական բնույթ և այս անգամ կայացել են Քարագլուխ, Հորս և Սալլի բնակավայրերում։Լսումները վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը։Միջոցառումները անցել են հարց ու պատասխան ձևաչափով՝ բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Քննարկումների ընթացքում հնչած մի շարք առաջարկներ գնահատվել են որպես առաջնային կարևորություն ունեցող նախաձեռնություններ՝ ներառվելու և կյանքի կոչվելու նպատակով սուբվենցիոն ծրագրերի և տարեկան աշխատանքային պլանի շրջանակում։💬 Հանրային լսումները նպաստում են համայնքային կառավարման թափանցիկությանը և բնակիչների ներգրավվածությանը՝ համայնքի զարգացման գործընթացներում։📅 Լսումների շարքը շարունակվելու է նաև համայնքի մյուս ...
Մանրամասն |
|
|
23.10.25
ՏԻՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացման աշխատարան
|
|
📣Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու ՏԻՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացման աշխատարանին, որը տեղի կունենան 2025 թ․ հոկտեմբերի 31-ին Երևանում։ 📌 Դասընթացի թեման՝ Երիտասարդների մասնակցության և երիտասարդական քաղաքականության խթանումը երիտասարդական աշխատանքի միջոցով ⏰ Ժամը՝ 14:00 - 17:30📍 Վայրը՝ Երևան 🗣 Լեզուն՝ հայերենԴասընթացի ընթացքում կքննարկվի, թե ինչպե՞ս և ի՞նչ դեր պետք է ունենան տեղական ինքնակառավարման մարմինները Երիտասարդության մասին օրենքի արդյունավետ իրագործման գործընթացում։ Մասնակիցները կծանոթանան տեղական երիտասարդական քաղաքականության մշակման փուլերին ...
Մանրամասն |
|
|
20.10.25
📍 Հանրային լսումների մեկնարկ Եղեգիս համայնքում
|
|
Այսօր Թառաթումբ և Աղնջաձոր բնակավայրերում մեկնարկեցին Եղեգիս համայնքում իրականացվող հանրային լսումները։Լսումները անցկացվեցին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։Միջոցառմանը մասնակցում էին համայնքի ավագանու անդամներ` Նարեկ Մարտիրոսյանը և Հրաչ Պողոսյանը, վարչական ղեկավարներ, բնակիչներ, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային մասնագետներ։Քննարկման ընթացքում ներկայացվեցին վարչական շրջաններում իրականացված աշխատանքները, ինչպես նաև բնակիչների կողմից հնչեցին հարցեր և առաջարկություններ, որոնք կարող են ներառվել 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանում և սուբվենցիոն ծրագրերում։💬 Միաժամանակ հնչեցին բնակիչներին հուզող բազմաթիվ խնդիրներ, որոնց տրվեցին ...
Մանրամասն |
|
|
18.10.25
ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ՄԱՍՆԱԿՑԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
|
|
Փառատոնի ընթացքում պարոն` Գաբրիելյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Թառաթումբ գյուղի մի շարք բնակիչների և անհատների գյուղի հասարակական կյանքում իրենց ակտիվ մասնակցության, ավանդույթների պահպանման և համայնքի զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Առանձնահատուկ շնորհակալություն հայտնվեց նաև հերոսածին ծնողներին, ովքեր իրենց տոկունությամբ ու հայրենասիրությամբ օրինակ են բոլորիս համար։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |