|
31.12.25
ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
|
Հարգելի համայնքի բնակիչՍույնով հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ անհրաժեշտ է վճարել Ձեր հարկային պարտավորությունները:Հիշեցնում ենք, որ ժամանակին չվճարելու դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:Դուք կարող ...
Մանրամասն |
|
|
24.12.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
Սիրելի բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2025թ․ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի շրջանակներում մանկական խաղասարքերի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Շատին, Հորբատեղ, Հորս, Սալլի, Արտաբույնք, Վարդահովիտ բնակավայրերում մանկական խաղահրապարակները և Աղնջաձոր բնակավայրում մանկական ֆուտբոլի դաշտը արդեն պատրաստ են հյուրընկալել մեր սիրելի մանուկներին։
|
|
|
24.12.25
🎄✨ Ամանորին ընդառաջ շարունակվում է տոնական տրամադրությունը ✨🎄
|
|
Աղնջաձորի զարգացման կենտրոնում մանուկներն իրենց սրտաբուխ մաղթանքներով, ուրախ խաղերով և մանկական ժպիտներով լցնում են օրը ջերմությամբ ու լուսավոր սպասումով։ Երեխաների անկեղծ ուրախությունն ու բարեմաղթանքները ստեղծում են իսկական ամանորյա մթնոլորտ՝ հիշեցնելով, որ տոնի ամենամեծ գեղեցկությունը հենց նրանց ժպիտի մեջ է։ Աղնջաձորի զարգացման կենտրոնը իր շնորհակալությունն է հայտնում Եղեգիսի համայնքապետարանի ողջ անձնակազմին, ի դեմս Եղեգիսի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի, կենտրոնին մշտապես աջակցելու և մանուկների օրը ջերմ, տոնական ու հիշարժան դարձնելու համար։
|
|
|
24.12.25
Խմելու ջրագծի տեղադրման աշխատանքներ Վարդահովիտ բնակավայրում
|
|
Եղեգիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Mendia Resources LLC –ի միջոցներով` Վարդահովիտ բնակավայրի համար «Սևաժայռ» կոչվող տարածքից կառուցվել է մոտ 2000 մետր երկարությամբ խմելու ջրագիծ՝ 63 մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակաշարով։ Ջրագծի տեղադրման աշխատանքներին զուգահեռ իրականացվել են նաև համապատասխան տարածքի ճանապարհի հարթեցման աշխատանքներ։
|
|
|
19.12.25
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 11։00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի յոթերորդ արտահերթ նիստը։ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
|
|
|
18.12.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ բնակիչներ,Սիրով հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվելու Ամանորին ընդառաջ մեր համայնքի բնակավայրերում տեղի ունեցող տոնական միջոցառումներին։ Միջոցառումների շրջանակում նախատեսվում են ամանորյա լույսերի վառման հանդիսավոր արարողություններ, տոնական ծրագրեր և այլ հետաքրքիր նախաձեռնություններ՝ ստորև ներկայացված ժամանակացույցին համապատասխան։ Ամանորյա միջոցառումների ժամանակացույցԳողթանիկ Գողթանիկի հիմնական դպրոցի դահլիճ Դեկտեմբերի 18 Ժամը 12։00Հերմոն Հերմոնի հիմնական դպրոցի դահլիճ Դեկտեմբերի 19 Ժամը 12։00Եղեգիս Վարչական շենքի հարակից տարածք Դեկտեմբերի 19 Ժամը 12։00Վարդահովիտ Վարչական շենքի հարակից տարածք Դեկտեմբերի 22 Ժամը 18։00Շատին Շատինի միջնակարգ դպրոցի հարակից տարածք Դեկտեմբերի 23 Ժամը 17։30Արտաբույնք ...
Մանրամասն |
|
|
12.12.25
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը։ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |