Այսօր: Երեքշաբթի, 30 Հունիսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.06.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ համայնքի (բնակավայրերի) բուսածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը և բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով խնդրում ենք իրականացնել հետևյալ կանխարգելիչ միջոցառումները․


• Չայրել չոր խոտը, բուսական մնացորդները և կենցաղային աղբը։

• Անտառներում և բաց տարածքներում չվառել խարույկներ։

• Չնետել չմարված ծխախոտի մնացորդներ կամ լուցկիներ։

Եթե նկատում եք հրդեհավտանգ իրավիճակ կամ հրդեհի առաջացման վտանգ, խնդրում ենք անմիջապես դիմել Եղեգիս համայնքապետարան կամ տեղեկացնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը։

30.06.26 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը շնորհավորում է Վայոց ձորի մարզի բռնցքամարտի ֆեդերացիային, Մարտունու համայնքի մարզադպրոցում կայացած «Սևանա լիճ 2026» բռնցքամարտի 10-րդ բաց առաջնությանը մասնակցած` Շատին, Թառաթումբ, Քարագլուխ և Սալլի բնակավայրերի մարզիչ Կարեն Մարտիրոսյանին և մարզիկներին՝ ցուցաբերած լավագույն արդյունքների համար։Թող այս հաջողությունները լինեն նոր հաղթանակների սկիզբ։ Մաղթում ենք ամուր կամք, անսպառ եռանդ, մարզական նոր նվաճումներ և հաղթական ելույթներ՝ նոր բարձունքներ նվաճելու և մեր համայնքի պատիվը բարձր պահելու համար։

29.06.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ Եղեգիս համայնքի բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ հունիսի 30-ին, ժամը 17:00-ին, Զորաց տաճարում տեղի կունենա նախազորակոչիկների հանդիսավոր օրհնության կարգը։

Սիրով հրավիրում ենք համայնքի բոլոր բնակիչներին մասնակցելու արարողությանը՝ մեր նախազորակոչիկներին օրհնությամբ, աղոթքով և բարի մաղթանքներով ճանապարհելու համար։

Հարգանքով՝
Եղեգիսի համայնքապետարան

25.06.26 ԱՂՆՋԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՋՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայով Աղնջաձոր բնակավայրում կատարվեցին ջրահեռացման և ոռոգման ցանցի ու ճանապարհային ջրանցումների տեղադրման աշխատանքներ։

Աշխատանքները շարունակական են լինելու։

23.06.26 ԹԱՌԱԹՈՒՄԲ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Եղեգիս համայնքի ղեկավար` Արթուր Ստեփանյանի ղեկավարությամբ և ՀՈԱԿ տնտեսության տեխնիկայի ներգրավմամբ Թառաթումբ բնակավայրում կատարվել են ոռոգման ցանցի շուրջ 140 մետր հատվածի փորման և ճանապարհի բարեկարգման աշխատանքներ։

Աշխատանքները շարունակական են լինելու:

22.06.26 Եղեգիս Ֆեստ․Վայոց ձորի մեղրի փառատոն
Հուլիսի 25-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում առաջին անգամ կանցկացվի մեղրի փառատոն Փառատոնի ողջ ընթացքում կարող եք ոչ միայն համտեսել ու բացահայտել, այլև հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանի վայրի բնությունն այդքան յուրահատուկ 🐻🌿✨ Բացահայտիր Հայաստանի վայրի բնության հարուստ ժառանգությունըՈւնեցիր անմոռանալի օր, ✨ Մասնակցիր սպասվող միջոցառումներին ✨ Աջակցիր գյուղական արտադրողներին և տեղական ձեռնարկատերերին✨ Զգա համակեցության գաղափարը՝ մարդն ու բնությունը կողք կողքի Փառատոնը կարևոր քայլ է դեպի COP17՝ ցույց տալով, որ մարդ-արջ հակամարտությունը հնարավոր է վերածել մարդ-արջ համակեցության ու վստահության գաղափարի 🌱 Փառատոնն իրականացվում է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ ... Մանրամասն
22.06.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ այսուհետ համայնքային գույքի օտարումը աճուրդի միջոցով իրականացվելու է միայն էլեկտրոնային եղանակով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի www.e-auctions.am կայքի միջոցով։ Աճուրդներին մասնակցելու համար պետք է գրանցվել www.e-auctions.am կայքում։   Կից ներկայացվում է էլեկտրոնային աճուրդների կայքում գրանցվելու և աճուրդներին մասնակցելու վերաբերյալ ուսուցողական տեսանյութի հղումը՝
https://www.youtube.com/watch?v=Z8jNhka0CEk։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner