Այսօր: Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.10.26 Շատինում մեկնարկել են մարտարվեստի մարզումները

Արդեն շուրջ մեկ ամիս է՝ Շատին բնակավայրում մեկնարկել են քինգ-բոքսի, կարատեի և բռնցքամարտի խմբակների պարապմունքները։ 💪
Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին և երիտասարդներին զբաղվել սպորտով, զարգացնել ֆիզիկական պատրաստվածությունը, ամրապնդել կարգապահությունն ու ինքնավստահությունը։

🥋 Սպորտը՝ ուժեղ կամքի, առողջ ապրելակերպի և նոր ձեռքբերումների ճանապարհ է։

Մաղթում ենք մեր մարզիկներին հաջողություններ, կամքի ուժ և հաղթանակներ։ 🏆

16.10.26 ՇԱՏԻՆԻ ՕՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է
Սիրելի՛ Շատինցիներ, Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ և սիրելի՛ հյուրեր,Ուրախությամբ հրավիրում ենք ձեզ հոկտեմբերի 18-ին միասին տոնելու մեր սիրելի Շատինի օրը։ Մեզ սպասվում է տոնական, ջերմ ու հագեցած օր՝ լի երաժշտությամբ, ազգային ավանդույթներով, գյուղական կոլորիտով և անմոռանալի պահերով։ Եկե՛ք միասին արժևորելու մեր արմատները, մեր մշակույթն ու հարազատ Շատինը։ ❤️🎶 Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԵԶ🎤 Relax Project – Mush🎤 Արփի🎤 Խաչիկ Արենցի🎤 YereOne Project🎧 DJ Գեորգի🎙️ Հաղորդավար՝ Սոֆի📸Ֆոտոզոնա 🍽️ Ավանդական հարիսայի հյուրասիրություն🛍️ Տաղավարային ցուցադրություն և վաճառք🎉 Տոնական տրամադրություն, ջերմ հանդիպումներ ու շատ գեղեցիկ պահեր։📅 Հոկտեմբերի 18-ին🕐 Մեկնարկը՝ ժամը 13:00-ին📍 Շատին ... Մանրամասն
15.10.26 «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊ ընկերության կողմից հանրային քննարկումներ հոկտեմբերի 29-ին
2026 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (ընդունված՝ 21.06.2014 թ., ՀՕ-110-Ն՝ հետագա փոփոխություններով և լրացումներով) և ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ գյուղի 2-րդ փողոց շ․ 4-ում տեղի կունենա «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026–2028 թվականներին մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության ... Մանրամասն
14.10.26 16․10․2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի  հոկտեմբերի 16-ին,  ժամը 15։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում՝  տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ՝  հինգերորդ նիստը։

 Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

13.10.26 <<ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ>> ՆՈՐ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը կազմակերպում է <<Թվային գրագիտության>> նոր անվճար դասընթաց Արցախից տեղահանված 18-65 տարեկան կանանց համար։ Ձևաչափը՝ օնլայն։ Դասընթացի սկիզբը ՝ նոյեմբերի 4-ին։ Դիմումները կարող եք լրացնել հետևյալ հղմամբ՝   https://forms.gle/kUMJFjbHsbwBW6g67  ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ հոկտեմբերի 28-ը։

08.10.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 18-ին արի՛ Շատին՝ միասին տոնելու Շատինի օրը։ 

Սպասվում է հագեցած ու մեծ տոնական ծրագիր՝ երաժշտությամբ, ժամանցով, հետաքրքիր նախաձեռնություններով ու անմոռանալի պահերով։ 🎶🤍 Իսկ օրվա կարևոր ու առանձնահատուկ հյուրերից է Relaqs Project-ը. Սա պարզապես տոն չէ․ սա միասին լինելու, մասնակցելու, բացահայտելու ու համայնքի հետ նոր հիշողություններ ստեղծելու օր է։

📅 Հոկտեմբերի 18

📍 Շատին բնակավայր 

Վայոց ձոր, Եղեգիս համահնք

👉 Արի՛, միացի՛ր մեզ և անպայման ներկա եղիր։ Սպասում ենք բոլորիդ։ ☺️😉

06.10.26 🍁 «ՇԱՏԻՆԻ ՕՐ» | ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 🎶

🎸 Պատրաստվե՛ք աշնանային լավագույն հնչյուններին․ օրվա երաժշտական լավագույն կատարողներից է լինելու նաև YereOne Project-ը։

 Հայկական փոփ և ժողովրդական սիրված հիթեր՝ ժամանակակից ու նոր գույներով։ Որակյալ կատարումներն ու բարձր տրամադրությունն երաշխավորված են։

📍 Վայրը․ Եղեգիս համայնք, Շատին գյուղ

📅 Օրը․ Հոկտեմբերի 18

✨ Սիրով սպասում ենք բոլորիդ «Շատինի օրվա» տոնական համերգին։

#ՇատինիՕր #ԵղեգիսՀամայնք #YereOneProject #Շատին #ShatinDay

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
«Քարագլխի օր»
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner