|
20.01.26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Շատին բնակավայրի սիրելի բնակիչներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ հունվարի 22-ին, ժամը 10։00֊ից 14։00֊ն բնակավայրում կանցկացվեն բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ` գործարկվելու է ազդարարման շչակը։ Խնդրում ենք խուճապի չմատնվել․ շչակի գործարկումը իրականացվում է փորձարկման/ստուգման նպատակով։ Շնորհակալություն ըմբռնման համար։
|
|
|
20.01.26
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ հունվարի 23-ին, ժամը 15։00-ին, Եղեգիսի համայնքապետարանի շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա 2026 թվականի ավագանու արտահերթ թիվ մեկ նիստը։ Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
|
|
|
16.01.26
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏՎՈՐՈՒՄ 2026
|
|
Հարգելի բնակիչներ հիշեցնում ենք, որ արդեն կարող եք ներկայացնել ձեր առաջարկները։ Եղեք ակտիվ, քանի որ ձեր կարծիքը շատ կարևոր է։
|
|
|
16.01.26
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
|
|
Եղեգիս համայնքի հարգելի քաղաքացիներ․📌Այսօր Եղեգիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Պարեկային ծառայության Վայոց ձորի ստորաբաժանման աշխատակիցների հետ, նրանք տեղեկացրեցին, որ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց ընդունելություն։✅ Ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրով։✅ Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով՝ պետական պատվերի շրջանակներում (անվճար)։ Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում։✅ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ...
Մանրամասն |
|
|
15.01.26
ՋՐՕՐՀՆԵՔԻ ԿԱՐԳ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
|
Արտաբույնք բնակավայրում կատարվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության Ջրօրհնեքի կարգ։ Բնակիչների մասնակցությամբ և աղոթքով իրականացված արարողությունը դարձավ հավատքի, համախմբվածության և հոգևոր նորոգման գեղեցիկ դրսևորում։ Ջրօրհնեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում և Աստծո օրհնության իջեցումը ջրերի վրա՝ որպես կյանքի, մաքրության և նորոգման նշան։ Օրհնված ջուրը հավատացյալների կողմից պահվում է տներում՝ որպես հոգևոր պաշտպանություն, խաղաղության ու բարօրության աղբյուր։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ Ավետիս ❤️💙🧡
|
|
|
13.01.26
ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ
|
|
Եղեգիսի համայնքապետարանում՝ տարվա առաջին զորակոչին ընդառաջ, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ հանդիպում զինվորական ծառայության մեկնող նախազորակոչիկների հետ։Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը մաղթեց տղաներին անփորձանք և բարի ծառայություն՝ ընդգծելով, որ զինվորական ծառայությունը յուրաքանչյուր երիտասարդի համար պատասխանատու և պատվաբեր առաքելություն է։ Նա կարևորեց զինվորների առողջությունը, անվտանգությունը և բարձր մարտական ոգին՝ վստահեցնելով, որ համայնքը մշտապես կանգնած է նրանց կողքին և սպասում է նրանց խաղաղ վերադարձին։Հանդիպման ընթացքում նախազորակոչիկներին տրամադրվեց զինվորական առաջին անհրաժեշտության պարագաների հավաքածու։Այս նախաձեռնությունը համայնքի հոգատար վերաբերմունքի ...
Մանրամասն |
|
|
12.01.26
ՄԱՍՆԱԿՑԵՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
|
|
Հարգելի բնակիչներ Հիշեցնում ենք, որ հունվարի 15-ից մինչև հունվարի 21-ը ժամը 24։00-ն կարող եք ներկայացնել ձեր առաջարկները Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում և ձեր ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում։ Առաջարկները կարող են լինել բարեկարգման և վերանորոգման, կառուցապատման բնույթի՝ զբոսայգիների կառուցում, խաղահրապարակների կառուցում և այլն։ Առաջարկներ ներկայացնելու համար պետք է մուտք գործել yeghegis.am պաշտոնական կայք, այնուհետև՝ Մասնակցային բյուջետավորում 2026, այնուհետև՝ ՈՒղարկել առաջարկ։ Դարձեք ձեր համայնքի զարգացման մի մասնիկը։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |