2024 թվականի հունվարի 10-ին ժամը 11:30-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողի համար (կառուցապատման նպատակով)՝ Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-041-0005-0100, մակերեսը 0,27331 հա, մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 200%-ի չափով:
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 4-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասն ապահովված Է մոտեցման ճանապարհով, հողամասում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։