Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխի դրույթները, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումը, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10018THPFKGW ծածկագիրը
որոշում եմ՝
- Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.06793հա բնակավայրերի նշանակության այլ հողատեսքին /կադաստրային ծածկագիր՝ 10-018-008- / տալ ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք, գ. Գողթանիկ 2-րդ փողոց, թիվ 2/2 հասցեն:
- Բնակավայրերի նշանակության այլ հողատեսքի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 09/03/2022թ․ «Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված գոտևորման նախագիծը հաստատելու մասին» թիվ 20Ա որոշումը։
- Եղեգիս համայնք, գյուղ Գողթանիկ 2-րդ փողոց, թիվ 2/2 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 10-018-0008- , հողամասի չափը՝ 0.06793հա) Եղեգիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության հողատեսքի վրա ինքնակամ կառուցված արտադրական նշանակության տնտեսական շինությունները /8,85ք/մ և 104,86ք/մ մակերեսներով, ընդհանուր մակերեսը 113,71ք/մ// համարել Եղեգիս համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական (կցվում է շինությունների և հողամասի հատակագիծը):
- Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023TTK33J:
- Առաջարկել Եղեգիս համայնքի ավագանուն սույն որոշման 3-րդ կետում նշված օրինականացված շինությունները և 0.06793 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Արգիշտի Սահակի Նազարյանին, և առաջարկել նրան.
ա) Վճարելու ինքնակամ կառուցված 113,71քմ արտադրական շինությունների համար՝ ընդամենը 121897,12(մեկ հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր իննսունյոթ ամբողջ տասներկու / ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը։
բ)Վճարելու 0.06793հա բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողատեսքի արժեքը՝ 96392,67 ՀՀ դրամ (679,3քմ.x 141.9դր.=96392,67դր.), հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի 33.1 կետը:
գ)Վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
6. Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա։
7.Ավագանու որոշման ընդունման օրվանից, ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գնման նախապատվության առաջարկը չընդունվելու, կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրանց սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում, նշված կառույցները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.06793հա հողամասը կվաճառվի աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով երկամսյա ժամկետում:
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: