Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով
ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը 25/քսանհինգ/ տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին՝
կադաստրային ծածկագիր՝ 10-029-0116-0034, մակերեսը՝ 0,68996հա,
2.Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 110 (մեկ հարյուր տաս) տոկոսը:
3.Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։