|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 ապրիլի 2024 թվականի N 47Ա |
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24/03/2023Թ․ ԹԻՎ 37Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԻՑ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 24-ի «Եղեգիս համայնքի ավագանու 29/06/2021թ․ թիվ 65Ա, 13/08/2021թ․ թիվ78Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Եղեգիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրած գյուղատնտեսական տեխնիկաներով, տրանսպորտային միջոցներով մատուցվող ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու և մեխանիզատորի, վարորդի, տրակտորիստի վարձատրության չափ սահմանելու մասին» թիվ 37Ա որոշման կից հավելվածները շարադրել նոր բովանդակությամբ՝ համաձայն սույն որոշման կից հավելվածների։ |
Կողմ -9 ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(20.68 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|