Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով
ավագանին որոշում է՝
Տալ հավանություն «Սյունիք - Զարգացում» Համայնքային ՀԿ-ի հետ կնքված ենթադրամաշնորհի պայմանագրին, ըստ որի 3200900 (երեք միլիոն երկու հարյուր հազար ինը հարյուր) ՀՀ դրամի չափով ենթադրամաշնորհի ընդհանուր գումարը փոխանցվում է Եղեգիս համայնքի բյուջեի Նվիրատվության, ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր` տրամադրված արտաքին աղբյուրներից հոդվածին, որը նպատակաուղղվելու է համայնքային բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 01․06․01 ոլորտի՝
4251- շենքեր և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում հոդվածին՝ 1 036 900 (մեկ միլիոն երեսունվեց հազար ինը հարյուր) ՀՀ դրամ,
4239- ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածին՝ 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
Մնացած 1 714 000 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար) ՀՀ դրամը նպատակաուղղել համայնքի վարչական բյուջեի՝
11․01․02 51 պահուստային ֆոնդ՝ տնտեսագիտական դասակարգման 4891-պահուստային միջոցներ հոդվածին։ Այնուհետև ավելացնել համայնքի բյուջեի եկամուտներ (հատված 1) 1392 տող՝ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր հոդվածին և նպատակաուղղել գործառնական դասակարգման 01․06․01- ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ոլորտի 5122 - վարչական սարքավորումներ հոդվածին։