Այսօր: Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1102
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 184Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2026 թվականի N 184Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ 08/07/2026 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ, 76-րդ հոդվածների և 78-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու  21/12/2025թ․ թիվ 132Ա որոշումը, Եղեգիս համայնքի մրցութային հանձնաժողովի 08/07/2026թ. արձանագրությունը 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

 1․Եղեգիս համայնքի Հորբատեղ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0032, մակերեսը՝ 0,10015հա) հողամասը 25 (քսանհինգ) տարի  ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության տրամադրել մրցույթում հաղթող  ճանաչված քաղաքացի Ալիկ Մերուժանի Սմբատյանին։

       1)Հողամասի կադաստրային  արժեքը կազմում է 32780 (երեսուներկու հազար յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամ:

       2)Տարեկան վարձավճարը  սահմանել  3000 (երեք հազար) ՀՀ դրամ,  որը կազմում է տվյալ անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափի 1522 տոկոսը և պետք է մուծվի 900 355 117 053 հաշվեհամարին:
     3)Յուրաքանչյուր  ամսվա  վարձավճարը  կազմում է 250 ՀՀ դրամ:
      4)Վարձավճարը վարձակալի կողմից  մուծվում է  հավասար չափերով՝ ըստ  տարվա օրացույցային  եռամսյակների, ոչ ուշ քան մինչև  համապատասխան  եռամսյակի  վերջին ամսվա  20-ը:

   5)0,10015հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի  անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 197 ՀՀ դրամ։

      6)Առաջին վարձակալական  վճարումը  կատարվում է ոչ ուշ, քան  պայմանագրի  ուժի մեջ մտնելուց  10 օրվա ընթացքում: 

    7)Վերջին վարձակալական վճարումը  կատարվում է ոչ ուշ, քան մինչև  պայմանագրի  գործողության  ժամկետի  վերջին ամսվա 25-ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner