Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 82 Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2024 թվականի N 82 Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՄՈՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՍԱՀԱԿ ԽԱՉԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետով և հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ղեկավարի 20/11/2023թ․ թիվ 260Ա որոշումը

 ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1)Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի Սիրանեսի փողոց թիվ 27/1 հասցեում գնվող 0.01168 հա հողամասը (ծածկագիր՝ 10-029-0014-0014, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերիգործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման)  և հողամասի վրա ինքնակամ կառուցված  18,5քմ (արտաքին մակերեսը՝ 25,7ք/մ) առևտրի սրահը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով  օտարել կառուցապատող Սահակ Խաչիկի Հովհաննիսյանին:

2)Հաստատել հողամասի և առևտրի սրահի համար հաշվարկված գումարները.

ա․25,7 ք/մ  ընդհանուր արտաքին մակերեսով առևտրի սրահի համար՝  ընդամենը 145950,3 (մեկ հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր հիսուն ամբողջ երեք տասնորդական) ՀՀ դրամ, հաշվի առնելով  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը,

բ․0.01168հա բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հողամասի արժեքը՝  53927,28 ՀՀ դրամ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի IV․ գլխի 33.1․ կետի բ) ենթակետը և 33.2․ կետը:

Ընդամենը՝ 199877,58 (մեկ հարյուր իննսունինը հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ հիսունութ հարյուրերորդական) ՀՀ դրամ:

գ․Վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի IV․ գլխի 35.1․ կետը։


Կողմ -0

Դեմ -7

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

Ձեռնպահ -2

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԱ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner