Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 24/11/2023թ. թիվ 161Ա որոշումը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, Վայոց ձորի մարզպետի 28/11/2023թ. N01/13․1/8136-2023 գրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման նպատակով ստորև ներկայացված քաղաքացուն պատկանող հողամասը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին որպես համայնքային սեփականություն՝
Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող Շատին գյուղի բնակիչ Հովիկ Մամիկոնի Մակարյանին սեփականության իրավունքով պատկանող 10-035-0003-0004 կադաստրային ծածկագրով, 0,068հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ձեռք բերել համայնքի բյուջեի հաշվին՝ որպես համայնքային սեփականություն`1 570 000 (մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամի չափով։
2.Հողամասը գնելու համար օրենքով սահմանված ժամկետում և կարգով կնքել առուվաճառքի պայմանագրեր: