Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման 1-ին մասի 12-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները
ավագանին որոշում է՝
1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Հերմոն գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Սուսաննա Թորգոմի Բեգլարյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, արոտավայր հողատեսքից (0,49285հա մակերեսով, որից՝ 0,22501հա այլ հողատեսք և 0,26784հա արոտավայր, 10-029-0120-0015 կադաստրային ծածկագրով) առանձնացված 0.125հա հողատարածքը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման (ինքնակամ կառուցված շինության օրինականացման նպատակով):
2.Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը: