Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 227Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2025 թվականի N 227Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՄՈՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՀԱԿ ԽԱՉԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վայոց ձորի  մարզի  Եղեգիս  համայնքի Հերմոն գյուղի բնակիչ Սահակ Խաչիկի Հովհաննիսյանը 2025թ․ հոկտեմբեր ամսվա ընթացքում Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող Սիրանեսի փողոց թիվ 27/1 հասցեի հողամասում (հողամասի կադաստրային ծածկագիր՝ 10-029-0014-0014, նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման) առանց համապատասխան թույլտվության ինքնակամ իրականացրել է շինարարություն, ինչով  խախտվել են Հայաստանի  Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթեր տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման պահանջները։ Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ  կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ  հոդվածի 2-րդ  մասի, 219․1–րդ, 305-րդ  հոդվածների պահանջներով՝

                                                         ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 1.Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման  նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 15-ը մարտի 2015 թվականի N596-Ն որոշման պահանջները խախտելու համար  Վայոց ձորի  մարզի  Եղեգիս  համայնքի  Հերմոն գյուղի բնակիչ Սահակ Խաչիկի Հովհաննիսյանին ենթարկել վարչական  պատասխանատվության` նշանակելով տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2.Առաջարկել Սահակ Հովհաննիսյանին  տուգանքը անձնական միջոցներից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա  ընթացքում մուծել Եղեգիս համայնքի բյուջեի 900 355 113 060  հաշվեհամարին:

3. Տուգանքը նշված ժամկետում չվճարելու դեպքում` այն գանձել օրենքով սահմանված կարգով:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում պատճենը Սահակ Հովհաննիսյանին հանձնելու հաջորդ օրվանից և կարող է գանգատարկվել դատական կարգով` երկու ամսվա ընթացքում։



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner