Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով
ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, վարելահողը 25(քսանհինգ) տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին՝
կադաստրային ծածկագիր՝ 10-018-0125-0023, մակերեսը՝ 3,10879 հա, որից վարելահող 1,31724հա և այլ հողատեսք 1,79155հա։
2.Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 150 (մեկ հարյուր հիսուն) տոկոսը:
3.Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։