Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտերի քաղվածքները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Ասատուր Օրդուի Վարդանյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ հանգուցյալ Երազիկ Ալեքսան Վարդանյանի (կինը), Սոնիկ Ասատուրի Վարդանյանի (աղջիկը), Վաղարշակ Ասատուրի Վարդանյանի (տղան) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0052-0002, մակերեսը՝ 0.056 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Քարագլուխ գյուղ, 3-րդ փողոց, թիվ 55 հասցեն։
2․Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Ասատուր Օրդուի Վարդանյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ հանգուցյալ Երազիկ Ալեքսան Վարդանյանի (կինը), Սոնիկ Ասատուրի Վարդանյանի (աղջիկը), Վաղարշակ Ասատուրի Վարդանյանի (տղան) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0093-0014, մակերեսը՝ 0.008 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Քարագլուխ գյուղ, 1-ին փողոց, թիվ 12 հասցեն։