Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝
1.Հաստատել 11-ը ապրիլի 2023թ. թիվ 4 արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
2․Եղեգիս համայնքի ղեկավարի հաղորդումները 2023թ. առաջին եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի մասին,
3․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
4․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Արայիկ Գագիկի Աբրահամյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
5․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքը և հողամասի վրա գտնվող շինությունները կառուցապատող Արգիշտի Սահակի Նազարյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին,
6․Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերը ուղղակի վաճառքով օտարելու մասին,
7․Պետական սեփականություն հանդիսացող հողատեսքը կառուցապատման իրավունքով տրամադրմանը համաձայնություն տալու մասին,
8․25-ը հունվարի 2023 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։