Հիմք ընդունելով 10-ը հուլիսի 2025թ. արձանագրությունը հողամասի՝ աճուրդով վաճառքի արդյունքների մասին, Եղեգիս համայնքի ավագանու 29/04/2025թ․ թիվ 57Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող, այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր 10-035-0268-0007, մակերեսը՝ 1.20729հա, որից 0,88999հա վարելահող և 0,3173 հա այլ հողատեսք) 394 243երեք հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր քառասուներեք) ՀՀ դրամով վաճառել քաղաքացի Գևորգ Մարսպետունու Գասպարյանին։
2.Անշարժ գույքերը օտարելու համար օրենքով սահմանված ժամկետում և կարգով կնքել օտարման պայմանագրեր: