Հիմք ընդունելով 20-ը հունվարի 2025թ. արձանագրությունը հողամասի՝ աճուրդով վաճառքի արդյունքների մասին, Եղեգիս համայնքի ավագանու 10/05/2022թ․ թիվ 53Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 70-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր 10-035-0001-0141, մակերեսը 0,24755հա) 849 184 (ութ հարյուր քառասունինը հազար մեկ հարյուր ութսունչորս) ՀՀ դրամով վաճառել քաղաքացի Սլավիկ Լևուշի Բաբլանյանին:
2.Անշարժ գույքը օտարելու համար օրենքով սահմանված ժամկետում և կարգով կնքել օտարման պայմանագրեր: