Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1․Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 7 (յոթ) տարի ժամկետով տրամադրել «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով՝
1)կադաստրային ծածկագիր 10-029-0129-0002, մակերեսը 93,7311հա, որից 78,3011հա արոտավայր, 1,37հա վարելահող, 5,94հա խոտհարք և 8,12հա այլ հողատեսք,
2)կադաստրային ծածկագիր 10-029-0128-0002, մակերեսը 114,278հա, որից 2,7644հա վարելահող, և 111,5136հա այլ հողատեսք։
3)Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ հեկտարի համար 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ:
4)Չխոչընդոտել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը: