Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 09․03․2022թ․ թիվ 20Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման 25-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Արամ Երանոսի Սիմոնյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահող հողատեսքի (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0136-0002, մակերեսը՝ 0,304հա) նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:
2.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության արդյունքում (գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքը փոփոխվել է նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիր՝ 10-007-0136-0002, մակերեսը՝ 0,304հա) որպես կադաստրային արժեքների տարբերություն հաշվարկել 211 736 (երկու հարյուր տասնմեկ հազար յոթ հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ։
3․Առաջարկել քաղաքացի Արամ Երանոսի Սիմյանին՝ վճարել 211 736 ՀՀ դրամը համայնքային բյուջեի 900 355 113 060 հաշվեհամարին։